• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր կապեր, նոր նախաձեռնություններ, նոր հնարավորություններ

Այսօր կրթահամալիրում հյուրընկալվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Եորդեքյանը: Նրա հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք էին կրթահամալիրի և սփյուռքի համագործակցությունը, կրթահամալիրի և ՀԲԸՄ-ի համագործակցությունը, մասնավորապես ամառային տիեզերական ճամբարի կազմակերպման, սկաուտական  «Անդրանիկ» ճամբարին կրթահամալիրի սովորողների մասնակցությունը,  ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի այցը կրթահամալիր` ծանոթանալու կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերին, սկաուտական ճամբարի անդամների հանդիպումը կրթահամալիրի սաների հետ, որպեսզի ներկայացնեն իրենց ճամբարը: Նախատեսվում է, որ Հայաստան գալիս ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը կայցելի կրթահամալիր:

Բայց ամենակարևորն այն է, որ մեզ համար ճաբարաին հնարավորություններն են հստակեցվել: Հուլիսի 15-ից օգոստոսի 4-ը մի խումբ սեբաստացիներ կմասնակցեն սկաուտական «Անդրանիկ» բանակումին

Իսկ օգոստոսի 10-20-ը Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում կկազմակերպենք հայաստանյան տիեզերական ճամբար:

Կրթահամալիրը սիրով կհյուրընկալի սփյուռքի սովորողներին, ովքեր այստեղ պրակտիկա կանցկացնեն՝  «Երիտասարդ արհեստավարժներ» ծրագրով:

Մեդիակենտրոնում այս հարցերը քննարկելուց ետո մեր հյուրը Աշոտ Բլեյանի հետ միասին այցելեց Գեղարվեստի դպրոց: Միասին շրջեցին դպրոցով, Տիրա Բլեյանը ծանոթացրեց կրթահամալիրի հյուրընկալման հնարավորությունները՝ հետագայում միասին նախագծեր իրականացնելու համար:

Հանդիպման շարունակությունը կլինի հաջորդ շաբաթ. ՀԲԸՄ ներկայացուցիչները կգան կրթահամալիր և կներկայացնեն սկաուտական շարժումն ու բանակումը: 

Վահե Ղարիբյան

info.mskh լրատու