• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բնագիտական քնություններ իններորդցիների համար

Հունիսի 8-ին  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բոլոր 9-րդ դասարանցիների ավարտական երրորդ քննությունն էր բնագիտական առարկաներից՝ կենսաբանություն, աշխարհագրութուն, քիմիա և ֆիզիկա:

Քննություն հանձնողները 109-ն էին: Սովորողներից 69 հոգին ընտրել էին աշխարհագրություն, 33-ը՝ կենսաբանություն, 5-ը՝ ֆիզիկա, իսկ 2 հոգի՝ քիմիա:

Քննությունը անցավ նորմալ, առանց արտակարգ պատահարների:

Պատասխանները կհրապարակվեն ոչ ուշ, քան վաղը 18:00:

Ավարտական 9  և 12-րդ դասարանցիների համար նախատեսված են  6-ական  քննություն, յուրաքանչյուրին մնացել է հանձնելու 3 քննություն ՝ մաթեմատիկա, օտար լեզու և հայոց պատմություն:

Թե' 9-րդ, թե' 12-րդ դասարանների քննությանունների արդյունքում ոչրէ բողոքարկում չի գրանցվել:

Հաջորդ քննությունը տեղի կունենա երկուշաբթի՝ հունիսի 10-ին: 12-րդ դասարանցիները կստուգեն իրենց մաթեմատիկական գիտելիքները:

Անահիտ Փիլոսյան

Info.mskh լրատու