• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համեցեք

Սիրելի սովորողներ, ուսուցիչներ ու ծնողներ, կրթահամալիրի հարգելի բարեկամներ, 2013թ. մայիսի 31-ին,  ժամը 11:00,  Մայր դպրոցում` Մարմարյա սրահում, սկսվում է մեր երգի տոնը։ Արդեն երրորդ անգամ «Անտիվիրուս-հակաբացիլ» նախագիծը` իրհիմնադիր-ղեկավար կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ հավաքում է մեզ` միասին երգելու կոմիտասյան երգեր։ Հետո մեզնից յուրաքանչյուրը դրանք կտարածի համացանցում` որպես հակաբացիլներ։  Տոնն ավարտվում է ավանդական դարձած` պաղպաղակի միասնական անուշով։

Եկեք մեզ հետ երգելու, տարածելու… Եկեք տոնական արդուզարդով, խանդավառ, զիլ-երգեցիկ։

Կոմիտաս, ինչպես Թումանյան, չեն սովորում՝ իմանում են։ Հայոց համար սա կենսակերպ է։

Հարգանքով`

Աշոտ Բլեյան,  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն