• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարային Ավագ դպրոց

Այսօր ամառային ուսումնահետազոտական ճամբարի առաջին օրն էր: Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապունքով, որը մյուսներից տարբերվում էր առավոտյան մարմնամարզությունով: Հետո մեր լսարաններում՝ ակումբների ղեկավարների հետ միասին քննարկեցինք ընդունելության ուս. պլանը և խոսեցինք մեր հետագա անելիքների մասին: Սպորտի ժամին խաղացինք տարբեր խաղեր: Մեր ջոկատը որոշել է ճամբարային օրերի ժամանակ ընդմիջումները անցկացնել միասին՝ ինչը ավելի միասնական է դարձնում մեզ, իսկ մեր օրը՝ ավելի հետաքրքիր: Օրինակ՝ այսօր մենք միասին պիցցա պատրաստեցինք... Շատ համեղ էր:

Քանի որ վաղը մեր ակումբն է անցկացնելու առավոտյան ընդանուր պարապունքը, ջոկատավարների հետ միասին կազմեցինք ծրագիրը, պատրաստվեցինք առավոտյան մարմնամարզությանը, և այսպես ավարտվեց մեր ճամբարային առաջին օրը: Անհամբեր սպասում եմ վաղվան:

Ենգոյան Լաուրա