«Բարձունքի նվաճում» ուսումնական-հայրենագիտական նախագիծը միասնաբար իրականացվում է տարին երկու անգամ` սեպտեմբերի 21-ին և մայիսի 28-ին։ Նախագծի մեկնարկը տրվել է 2012թ. սեպտեմբերի 21-ին։
Ուսումնա-հայրենագիտական ճամփորդության խումբը` տարատարիք կամ հասակակից սովորողներ, ծնողներ, ուսուցիչներ, լրագրողներ, պարզապես բարեկամներ։ Խմբում կարող են լինել ինչպես կրթահամալիրի, այնպես և քաղաքի, հանրապետության տարբեր դպրոցների սովորողներ։
Նախագծի մեկնարկ. բարձունքը նվաճող խմբի` ուսումնա-հայրենագիտական մեկօրյա կամ բազմօրյա ճամփորդության նախագծի առցանց քննարկում: Բարձունքն ընտրվում է ըստ սովորողների տարիքային խմբի հնարավորությունների:
Նախագծի հայտերը «Բարձունքի նվաճում» էջում (բլոգում) գրանցվում են առցանց քննարկումից հետո։
Կրտսեր խմբերը (1-3-րդ դասարանցիներ) ընտրում են Երևանի ու նրա մոտակա բարձունքներից (բլուրներից) մեկը:
Միջին տարիքի խմբերը (4-8-րդ) ընտրում են միջին բարդության բարձունքներ (սարեր):
Ավագ տարիքի խմբերը (9-12-րդ դասարան, քոլեջ) ընտրում են ավելի բարդ բարձունքներ (սարեր, լեռնագագաթներ):
Հանրակրթական կամուրջներ։ Բարձունքը ընտրելուց և հայտը գրանացելուց նախագծային խումբը կապ է հաստատում բարձունքի մոտակա բնակավայրի դպրոցի, հասակակիցների խմբի հետ, նրանց ներգրավում նախագծում, իրականացնում կրթական փոխանակման այլ աշխատանք։
Իրականացվող նախագծի բաղադրիչները` աշխարհագրական, բանահյուսական, մշակութային, բնապահպանական, պատմական, հասարակագիտական, կրթական փոխանակման, «Խոնարհված եկեղեցիներ» և այլ, «Բարձունքների նվաճում» էջում ներկայացվում են մինչև ճամփորդությունը և ճամփորդությունից հետո։ Կրթական փոխանակման բաղադրիչը ենթադրում է նաև հեղինակային կրթական ծրագրի մայիսյան 8-րդ հավաքի արդյունքների ներկայացում, մշակութային բաղկացուցիչը ներառում է նաև միասնականացնող երգերի, պարերի, ասմունքի ծրագիր։
Նախագծի լուսաբանումը։ Նախագծի իրականացման բոլոր փուլերը լուսանբանվում են` գովազդի և ներկայացման համար օգտագործելով բոլոր մեդիամիջոցները, սովորողների և ուսուցիչների բլոգներում, սոցիալական ցանցերը։
Նախագծի մասնակիցների անվտանգության ապահովում։ Խմբի երթուղին գրանցվում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումում։ Կոնտակտային տվյալները գրանցվում «Բարձունքների նվաճում» էջում։ Խումբը ունենում է առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներ։ Անցկացվում են անվտանգության նախնական պարապմունքներ, տրվում են անհրաժեշտ հրահանգներ։
Հանրապետության և կրթահամալիրի դրոշները խումբը տանում է իրար փոխանցելով, ծածանում է իր նվաճած բարձունքին։
Մեկօրյա ճամփորդությունը սկսվում է միաժամանակ` մայիսի 28-ին` ժամը 8.00, Սուրբ Երրորդություն եկեղեցու հրապարակից։
Նախագծի հաշվետվությունը ներկայացվում է ղեկավարի բլոգում և «Բարձունքների նվաճում» էջում։
Նախագծի արդյունքներն ամփոփվում է մայիսի 31-ի մեդիաուրբաթում` ուսումնական ճամբարների պաշտոնական բացման ժամանակ։
Նախագծի ղեկավարներ Նոյեմի Անդրեասյանը, Իվետա Ջանազյանը իրենց օգնականների հետ վարում են «Բարձունքների նվաճում» էջը (բլոգը), դրա միջոցով նաև իրականացնում խորհրդատվություն, հրահանգավորում։
Լուսանկարը՝ Էմանուել Ագջոյանի