• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ձոն»

Տեխնոլոգիական ուսուցման ստուգատես

Մարտի 10-ապրիլի 2` սենյակային բույսերի կտրոնների, ծառերի-թփերի տնկիների արմատակալում-նախապատրաստում

Մարտի 24-ին` Ծաղկազարդ։ Դպրոցներում, պարտեզներում ծառատունկ։ Օրվա խրոնիկան` առցանց

Ապրիլի 2-7-ին` Հոգատարություն. ուսումնական նախագիծ

Ապրիլի 2-ին` Սածիլի օր նախակրթարանում, կրտսեր դպրոցում

Վա˜յ, մայրիկ ջան, տես.... տոն մանկական այգում

Ապրիլի 2-ին` Արհեստների ավագ դպրոցի Բուսաբանության լաբորատորիայի բացումը. սենյակային բույսերի կտրոնների տոնավաճառ

Ապրիլի 3-ին` Հիմնական դպրոցի տեխնոլոգիայի սրահի, մարզասրահի, կրթական փոխանակումների կենտրոնի նոր կացարանի բացում

Ապրիլի 4-ին` Նոր դպրոցի, Դպրոց-պարտեզի, Միջին դպրոցի, Գեղարվեստի կրտսեր դպրոցի տեխնոլոգիայի և բնագիտության սրահների ներկայացում

Ապրիլի 6-ին` Մայր դպրոցի ցուցասրահում ստուգատեսի տոնավաճառ, «Ձոն կնոջը» տոնախմբություն Մարմարյա սրահում

Ապրիլի 7-ին` ուխտագնացություն խոնարհված եկեղեցիներ. «Ձոն Աստվածածնին»

Մինչ ապրիլի 1-ը կրթահամալիրի դպրոցների սովորողների հայրիկների միջոցներով՝ մայրիկներից պահպանելով գաղտնիությունը, ձեռք են բերում, արհեստանոցում պատրաստում են թաղարներ:

Նախապատրաստված կտրոնները տնկում են դրանցում ապրիլի 1-7-ը ընկած ժամանակահատվածում՝ Գարդենիա ակումբի սովորողների օգնությամբ:
Բույսերի վաճառքից գոյացած գումարը փոխանցվում է Սեբաստացիներ կրթական հիմնադրամին:

Նախագծի համակարգող` Շողիկ Պողոսյան, «Գարդենիա» ակումբ, Միջին դպրոցի տեխնոլոգիական դասարաններ