• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձմեռային օլիմպիադա, ընթերցարան

 Ձմեռային մեդիաօլիմպիադան աշխուժանում է: Բարսեղյան Մանեն առաջինն է կարդացել ընթերցարանի Ճուտը հեքիաթը և պատասխանել հարցերին:

Ճուտը

1.   Ի՞նչ մտածեցիր հեքիաթը կարդալուց անմիջապես հետո:
Ի~նչ զվարճալի և հետաքրքիր  հեքիաթ է:

2.   Ի՞նչ կասես ճտի մասին:

Որ ճուտիկը շատ չարաճճի է և զարմանալի:

3.  Ինչ-որ բան զարմացրե՞ց քեզ այս հեքիաթում: Եթե՝ այո, ապա՝ ի՞նչը:

Զարմացրեց, թե ի՞նչպես ճուտիկն ութոտնուկին, հրեշին և ականջ պապին տեղավորեց ձվի մեջ:

4  Քո կարծիքով՝ ինչի՞ մասին է հեքիաթը:

Ընկերներ ունենալու:

5. Ամենահետաքրքիրը ո՞ վ էր այս հեքիաթում. Ինչո՞ւ ես այդպես կարծում:

Ամենահետաքրքիրը դեղին ճուտիկն էր,  որ ձվի մեջ էր, բայց կարողանում էր թռչել:  Մեծ ականջներով պապիկն էլ էր հետաքրքիր:

6.    Հեքիաթը նմա՞ն է երկրագնդին: Ինչո՞վ:
Այո, որովհետև այս հեքիաթի ճուտիկը ձվի մեջ տեղավորեց կղզին և իր մյուս ընկերներին: Ինչպես սկսվեց, այնպես էլ վերջացավ:

Բարսեղյան Մանե
4-րդ դասարան

Գեղարվեստի կրտսեր դպրոց