• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես երկու տոնածառ ունե՜մ

Այսօր, վերջապես ես զարդարեցի իմ տոնածառերը: Մի քանի օր առաջ մայրիկիս հետ գնումներ կատարեցի, որպեսզի կարողանանք մեզ համար փոքրիկ տոնածառ պատրաստել: Ճիշտ է, մայրիկս մի քիչ ինձ օգնել էլ է, բայց, ճիշտ եմ ասում, ես եմ իմ փամփլիկ թաթիներով խաղալիքները փակցրել: Գեղեցիկ է չէ՞: Իմ լավ աշխատանքի համար ինձ ևս մեկ տոնածառ տվեցին զարդարելու: Վա՜յ, մայրիկ ջան, ի՜նչ բարձր է: Ստիպված հայրիկիս ուսերին նստած եմ զարդարել, հետո էլ հերթով տան անդամների մի գրկից մյուսն էի գնում: 1 ժամ հետո լույսերը միացրեցինք, ուռաաա՜, ես ծափահարում էի ուրախությունից, իսկ մնացածն ինձ վերջապես գետնին դնելուց:

Ահա և իմ տոնածառերի պատմությունը: