• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայենագիտական արշավ դեպի Սաղմոսավանք-Օհանավանք-Մուղնի

Գեղարվեստի դպրոց-պարտեզ
Լուսինե Բարսեղյան և ընկերներ

Հայրենագիտական արշավների ստուգատես

Շաբաթ օրը մեր դպրոցը կազմակերպել էր հայրենագիտական ճամփորդություն դեպի 3 վանքեր՝ Սաղմոսավանք, Օհանավանք  և Մուղնի։ Առաջինը գնացինք Սաղմոսավանք։ Այնտեղ ես 2 մոմ գնեցի և վառեցի։ Հետո գնացինք Օհանավանք։ Մտանք եկեղեցի, երգեցինք։ Ես մինչ այդ երբեք չէի եղել այս  2 վանքերում։ Իսկ երրորդ վանքը Մուղնու Սբ Գևորգ եկեղեցին էր։ Այստեղ մենք շատ խաղացինք, հաց կերանք։ Ինձ դուր եկավ Մուղնու եկեղեցին, երևի թե պատճառն այն է, որ ես անցյալ տարի էլ եմ եղել Մուղնիում և էլի շատ հետաքրքիր ժամանակ անցկացրել։                               /Ավետիսյան Միքայել/

Մենք դասարանով գնացել էինք ճամփորդության դեպի Սաղմոսավանք-Օհանավանք-Մուղնի: Օրը շատ-շատուրախ անցավ: Հետաքրքիր պատմական վայրեր այցելեցինք, եկեղեցում մոմ վառեցինք: Ամենից շատ հավանեցի Մուղնին, Մուղնու եկեղեցին շատ գեղեցիկ էր ու գունավոր:   /Գրիգորյան Դավիթ/

Մենք գնացել  էինք  քաղաքից  դուրս:  Այնտեղ  ես լիքը-լիքը ծաղիկներ տեսա, եղանք ընդամենը  3 տեղ՝ Սողմոսավանք, Օհանավանք և Մուղնի: Ամենասիրունը Մուղնիի եկեղեցին էր և ամենատաքը Մուղնին էր,  ամենա-ամենացուրտը  Սողմոսավանքն էր, իսկ միջին ցուրտ էր Օհանավանքում:     /Գրիգորյան Լիլիթ/

Հրաշք օր էր, ափսո~ս, շուտ վերջացավ:
Տե՛ս այստեղ՝

Մաս 1-ին

Մաս 2-րդ

Մաս 3-րդ