• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երրորդ նիստից

Խաղարկային դատարան

«Սովորողներն ընդդեմ կրկնուսուցման համակարգի» դատավարությունը շարունակվում է: Հունվարի 21-ին կայացավ դատավարության երրորդ նիստը:

Սկզբում դատավոր Բլեյանը հայտնեց, որ եթե հայտնի են փաստեր, ըստ որոնց դատի մասնակիցների վրա ճնշում է գործադրվում, ապա դատավորը կլուծի այդ հարցերը:
Դատավորի օգնական Աշոտ Տիգրանյանը իշխանություն չունենալու պատճառով չէր կարողացել լուծել դահլիճի լուսավորության խնդիրները, ինչը հրամայված էր եղել դատավորի կողմից:
-Ավագ դպրոց վարժարանում փորձարկում է անհատական ուսումնական պլանը: 2011-2012 թթ-ին սովորողները պետք է իրենք կազմեն իրենց ուսումնական պլանը ,-ասաց ավագ դպրոց վարժարանի ղեկավար Գևորգ Հակոբյանը:
Մարտին կկիրառվի անհատական դասացուցակը:
 Հայցվոր կողմն առաջարկեց վերափոխել դասարանները` կապված անհատական դասացուցակների հետ:
Դասավանդող Մարիետ Սիմոնյանը հարցրեց հայցվոր կողմին, թե ի՞նչ կլինի խորացված ուսուցմամբ դասարանների հետ, եթե դասարանները վերափոխեն:
 Հայցվոր կողմը պատասխանեց, որ վերափոխումը չի խանգարի խորացված ուսուցմամբ դասարաններին:
ԳԹԿ-ի ներկայացուցիչը հարց ուղղեց հայցվոր կողմին`արդյոք նրանք հարցում կատարել են և պարզել, թե ովքեր են կրկնուսույցի մոտ պարապում խորացված ուսուցմամբ առարկաները: Հայցվոր կողմը պատասխանեց, որ նման հարցում չի կատարվել:
Դատական նիստի վերջում Գևորգ Հակոբյանը նկատեց, որ Աշոտ Տիգրանյանն ակտիվ մասնակցում է դատավարությանը` կողմերի հետ քննարկումներ կազմակերպելով ու որոշումներ կայացնելով: Այդ իսկ պատճառով դատավորի օգնական Աշոտ Տիգրանյանը ազատվեց օգնականի պաշտոնից: Աշոտ Տիգրանյանը խոստովանեց, որ ինքն էր պատրաստվում հրաժարվել այդ պաշտոնից` գիտակցելով իր իրավունքներն ու պարտականությունները:
 Աշոտ Տիգրանյանն առաջարկեց դատավորի օգնական նշանակել ավագ դպրոցի իրավագետ քաղաքագետների խորացված ուսուցմամբ 10-րդ դասարանի աշակերտ Արաբյան Մհերին: Դատավորն ընդունեց նրա առաջարկը:
Դատավորը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը երկու շաբաթով: Հաջորդ նիստը տեղի կունենա 2011 թվականի փետրվարի 4-ին:

Հրայր Ղահրիյան 10-4 դաս.