• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարև իմ կրթահամալիր

Բարև իմ կրթահամալիր: Ես Արեգն եմ, 3 տարեկան: Մեծերն ասում են, որ երեխաները ուզում են նմանվել իրենց ծնողներին: Երևի դա է պատճառը, որ ես ժամերով նայում եմ, թե ինչպես է իմ հայրիկը նկարում: Ճիշտն ասած մեկ-մեկ էլ խանգարում եմ հայրիկիս: Դե ոչինչ, ինձ էլ իմ փոքրիկ քույրիկն է նկարելուց խանգարում: Չեմ իմանում կդառնամ նկարիչ թե բժիշկ, բայց ես սիրում եմ նկարել: Ծնողներս ասում են կմեծանաս, կգնաս դպրոց և այնտեղ էլ շատ-շատ կնկարես:
Սովորաբար, մենք` երեխաներս, խաղալով լսում ենք այն ամենը, ինչ որ խոսում են տանը: Հաճախակի հայրիկս ընկերների հետ խոսելիս ափսոսանք է հայտնում, որ մեր դպրոցներում շատ քիչ են տրամադրված նկարչության ժամերը, սակայն ուրախալին այն է, որ մեր կրթահամալիրում ոչ միայն մեծ ուշադրություն են դարձնում Մխիթար Սեբաստացու պատգամին` պահպանել հայ մշակույթը, այլև տնօրինության ուշադրության կեն տրոնում է Գեղարվեստի դպրոց: Իմ ծնողները ինձ անպայման կբերեն այդտեղ սովորելու:
Տիար Բլեյան խնդրում եմ պահպանեք Ձեր կողմից ստեղծված Գեղարվեստի դպրոցը, որ ես շուտ մեծանամ ու գամ դպրոց:

Արեգ Հակոբյան
Լուսինե Մամիկոնյան (մայրիկ)