• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դդմատոնածառ և դդումբաժանիք փոքր դահլիճում. Լիլիթ և ընկերներ

   Խոստացել էինք, չէ՞, ղափամայի դդումներ բաժանել դպրոցներին: Փոքր դահլիճում երգեցինք, պարեցինք տարբեր լեզուներով: Մի լաաա՜վ խաղացինք: Դդմատոնածառ հավաքեցինք: Հետո կատարեցինք մեր խոստումը: Ափսոս դպրոցների տնօրենները չկային, բոլորին չհասավ: Իր դդումի համար ամենից շատ ուրախացավ օրիորդ Նառան: Բայց իմացեք դդմատոնածռի դդումները անվնաս սպասում են: Ամանորից հետո կրկին կհրավիրենք Փոքր դահլիճ՝ արդեն անհատապես  ,,կհանձնենք,, դդումները և ղափամա կուզենք: Ու մեզ ու ձեզ՝ բարի ախորժակ:

Լիլիթ Բաբայան և ընկերներ Դպրոց-պարտեզ Դդումաշենից