• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ֆիզիկական կրթության, կամային որակների, ինքնուրույն քաղաքացիական կյանքի պատրաստության հանրակրթական համակարգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սովորողի ֆիզիկական կրթության, կամային որակների, ինքնուրույն քաղաքացիական կյանքի պատրաստության հանրակրթական համակարգի բաղկացուցիչներ

  • Կրթական օբյեկտներում, այդ թվում՝ բակում, ծխելու բացառում. ծխախոտի հետևողական արգելք՝ տանը և փողոցում
  • Մշտապես օդափոխվող ներքին տարածքներ
  • Կանաչապատ-ոռոգվող դպրոցական բակեր
  • Ասֆալտի, բետոնի, մետաղյա պատնեշների և կոնստրուկցիաների բացառում
  • Սևանա լճի գոտու, Երևանի ջրաշխարհի, քաղաքային բացօթյա լողավազանների մշտական օգտագործում

Ռազմա-մարզական օբյեկտներ

  • «Սեբաստիա» մարզա-մշակութային համալիր՝
    Մայր դպրոցում մարմնամարզական մեծ և փոքր դահլիճներ, մարզական խաղերի, թենիսի դահլիճներ, սուսերամարտի, նետաձգության, հրաձգության մարզասրահներ, ՀՀ ՊՆ և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ կառուցված բացօթյա մարզադաշտեր, ռազմատեխնիկական գոտի
    կրտսեր դպրոց-պարտեզներում մարմնամարզական դահլիճներ
    հեծանվուղիներ և հենծանվահրապարակներ
    Ագարակում՝ ձիավարժարան
  • Գարնանային, ամառային, աշնանային դաշտային-արշավախմբային ճամբարներ՝ որպես ռազմա-տեխնիկական կրթության, արտակարգ իրավիճակներում կենսագործության ապահովման հմտությունների  ուսուցման միջավայր. ՀՀ ՊՆ աջակցությամբ

2-11 տարեկանների միջավայրը և գործունեությունը

  • 2-5 տարեկանների խմբասենյակներ՝ որպես մարմնամարզական անընդհատ-սպոնտան գործունեության անվտանգ, հետաքրքիր և հիգիենիկ միջավայր.
    այդ գործունեությունը ղեկավարող դաստիարակ, դաստիարակի օգնական
  • Կրտսեր դպրոցի բակը՝ որպես 2-5-տարեկանների բացօթյա խաղային գործունեության և ուսումնական պարապմունքների անվտանգ, հիգիենիկ ու հարմար միջավայր
  • 1-3-րդ դասարաններում ամենօրյա մարմնակրթություն մարմնամարզական դահլիճում, շարժուն խաղեր, էստաֆետաներ.
    դասվար, որը անմիջապես ղեկավարում է այդ գործունեությունը, ֆիզղեկ, որ մասնագիտական աջակցություն է ցուցաբերում
  • 12x12 մ2, հատուկ կահավորված, հայելիներով, թվային պրոյեկտորով, կից հանդերձարաններով մարզադահլիճ
  • Կրտսեր դպրոցի բակը՝ որպես 1-5-րդ դասարանցիների բացօթյա մարզական գործունեության անվտանգ, հիգիենիկ ու հարմար միջավայր
  • Դպրոցական զանգի փոխարինում ուսումնական ինքնակարգավորվող, տարբեր տևողության պարապմունքներով.
  • Ընդհանուր պարապմունքներ
  • Շուրջտարյա լողուսուցում 2-12 տարեկանների համար. ամառային բաց լողափեր՝ հավաքովի լողավազաններով, արևով տաքացվող ջրով, ցնցուղներով, մարմնամարզական սարքերով։ Տաքացվող, փակ լողավազան՝ ցնցուղներով, հանդերձարաններով
    դասավար-դաստիարակ-կազմակերպիչներ, որպես լողուսուցման, անվտանգության և հիգիենայի անմիջական պատասխանատուներ, մարզիչ, որ մասնագիտական աջակցություն է ցուցաբերում
  • Նախակրթարանում, դպրոցում, բակում հեծանիվների, անվավոր չմուշկների-սքեյթների գործածության խրախուսում
  • Մարմնամարզության և լողուսուցման ցուցանիշներ
    2-5 տարեկան երեխայի
    1-3-դասարանում սովորողի
    4-րդ դասարանն ավարտողի

    5-րդ դասարանում սովորողի
  • 1-3-րդ, 4-5-րդ դասարանցիների համար մարմնամարզությունը, լողը, 5-րդ դասարաններում՝ նաև խաղային ձևերը որպես ընտրությամբ գործունեություն և լրացուցիչ կրթություն մարզիչների ղեկավարությամբ, մասնագիտացված դահլիճներում
  • Ուսումնա-հայրենագիտական պարբերական ճամփորդություններ, քայլարշավ, բարձունքների հաղթահարում՝ դասարանով, խմբով, ծնողների մասնակցությամբ, 1-օրյա և բազմօրյա
  • Դպրոցի, կրթակահամալիրի ուսումնական տոնացույցով որոշված մարզական տոներ, սպորտլանդիաներ
  • Կեցվածքի, տեսողության և բերանի խոռոչի պարբերական ստուգումներ, մասնագետ բժշկի կազմակերպված միջամտություն
  • 4-5-րդ դասարանցիների  3-5-օրյա դաշտային ճամբարներ

12-18 տարեկաններ, 6-12-րդ դասարանցիներ

  • Հանրակրթական մարմնակրթությունը որպես սովորողի ընտրությամբ մարզական գործունեության պարտադիր բաղկացուցիչ
  • Ուսումնական-հանրակրթական մարզական ակումբների գործունեության ապահովում (շաբաթական ոչ պակաս քան 2 անգամ, 70-ական րոպեով) մասնագիտացված դահլիճներում՝ վոլեյբոլի, բասկետբոլի, ձեռքի գնդակի, ֆուտբոլի, սեղանի թենիսի, մարմնամարզություն, այդ թվում՝ ակրոբատիկա
  • Սովորողի ընտրությամբ և լրացուցիչ մարզական կրթություն
  • Առցանց և հեռավար ուսուցումը որպես սովորողի լրացուցիչ մարզական կրթությամբ զբաղվելու հնարավորություն
  • Ուսումնա-հայրենագիտական պարբերական ճամփորդություններ, քայլարշավ, բարձունքների հաղթահարում՝ դասարանով, խմբով, 1-օրյա և բազմօրյա
  • Դպրոցի, կրթահամալիրի ուսումնական տոնացույցով որոշված մարզական տոներ, մրցաշարեր
  • Հրաձգությունը որպես հանրակրթական ուսումնական գործունեություն
  • Վրանային-տուրիստական-հայրենագիտական գործունեության խրախուսում
  • Կեցվածքի, տեսողության և բերանի խոռոչի պարբերական ստուգումներ, մասնագետ բժշկի կազմակերպված միջամտություն
  • 3-10-օրյա դաշտային-արշավախմբային բաց ուսումնա-հետազոտական ճամբարներ (ամենամյա հանրակրթական էկոտուրի հաղթողների, ամենամյա հանրակրթական Դիջիթեքի հաղթողների, տիեզերագիտական, պատանեկան ակումբների ստեղծագործական հավաքներ) Հայաստանի մարզերում, Արցախում, Ջավախքում՝ ընդգրկելով  մարզերի, Արցախի, Ջավախքի սովորողներին
  • 10-12-րդ դասարանցի պատանիների մասնակցություն ՀՀ ՊՆ աջակցությամբ «Հայաստանյան ասպետ» ռազմա-մարզական ճամբարին
  • 10-12-րդ դասարանցի պատանիների մասնակցություն Արցախի «Ասպետ» ռազմա-մարզական ճամբարին
  • 5-12-րդ դասարանցիների մասնակցություն սկաուտական ճամբարների. ՀԱՍԿ-ի և ՀԲԸՄ –ի հետ համագործակցություն
  • Մարզական, աշխատանքային և զինվորական գործունեության պատրաստության ցուցանիշներ. գործունեության էլեկտրոնային գրանցում
  • Տեխնիկական ստեղծագործություն հանրակրթական տեխնոպարկում՝ որպես սովորողի ընտրությամբ գործունեություն և լրացուցիչ կրթություն
  • Մոբիլ դպրոց. սովորողի դյուրաշարժություն, ամենուր ուսումնական աշխատանքի պատրաստություն
  • Ինքնավարություն, ինքնուրույնություն, հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք
  • Հայրենիքի մշտական, ամենօրյա խնամք. էկոլոգիական հանրակրթություն, խնայող-տնտեսող քաղաքացու կրթություն
  • Տեխնոլոգիական կրթություն, այդ թվում՝ առողջագիտություն. սովորողի կարողությունների և հմտությունների զարգացում
  • Նախազորակոչիկի իրավունքների ուսուցում «Իրավունք» դասընթացի ծրագրով
  • Հայոց բանակի կազմավորման և կայացման պատմական ժամանակաշրջանների մասին գիտելիքների ուսուցում հայոց պատմության դասընթացի ծրագրով
  • Հայրենասիրության-հայրենագիտության, պատմության և ռազմական մշակույթի ուսուցում ուսումնական նախագծերի միջոցով, այդ թվում՝ 1918-1920թթ, 1988-1994թթ ազգային ինքնապաշտպանական մարտեր և մարտիկներ։ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի, Զանգեզուրի,  Արցախյան հերոսամարտեր
  • Ուսումնական նախագծերի իրականացում թանգարաններում, պատմական հուշարձանների տարածքում։ Թանգարանների, հեռուստահաղորդման ստեղծագործական խմբերի հետ համագործակցություն
  • Մանկավարժական աշխատողներ
  • Նախադպրոցական դաստիարակների, 1-4-րդ դասարանների դասվարների մարմնամարզության և լողի ուսումնական պարապմունքներ
  • Մանկավարժական աշխատողների վերապատրաստում սովորողների ճամբարային գործունեության կազմակերպման և ղեկավարման համար
  • Մանկավարժական մարզական ակումբներ

Մարզական պարապմունքների կազմակերպման կարգ