• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրադարանի նորամուտ Դպրոց-պարտեզում

 

Պատմում է Բ-4 դպրոցի գրադարանի ղեկավար Արևիկ Տատինցյանը.

-Որոշեցի գրադարան ստեղծել, որ իմ ընկերները շատ գրքեր կարդան, հազար ու մի բան իմանան: Առաջինը ասեցի պապիկիս այդ մտահղացման մասին: Պապիկը համաձայնեց, էն էլ ինչպե~ս համաձայնեց: Դե ես այն ժամանակ չէի սիրում գիրք կարդալ, բայց հիմա արդեն սիրում եմ: Ընկեր Մարիի հետ որոշեցինք ընթերցասրահի տեղը, պահարանների ձևը, ծանոթացանք ընթերցողների հետ:

Շարունակում է ընթերցավար Նազելի Տեր-Պետրոսյանը.

-Այսօր մեզ հյուր եկավ ընկեր Մարին: Նա մեզ ասեց, որ մենք ենք վարելու գրադարանը: Գրադարանային անձնակազմի թիմը ինքներս ենք հավաքել: Սիրում  եմ կարդալ, դրա համար էլ ուզում եմ գրադարանավար լինել: Մեր դասարանցիները օգնեցին մեզ, որ բերենք սեղանները, իսկ հինգերորդ դասարանցիները օգնեցին պահարանները բերել:

Մենք բոլորս ութ տարեկան ենք: Ինչպես ասում են, պստիկ ենք, բայց ճստիկ ենք:

-Իսկ ես Այրա Առաքելյանն եմ, ընկերներիս հետ հերթով կաշխատենք գրադարան-ընթերցարանում: Արևիկն ու Նազելին ինձ առաջարկեցին իրենց հետ աշխատել:

Երկարօրյայի ժամանակ մեզ հյուր եկավ կրթահամալիրի գրադարանից ընկեր Մարին և ակտիվը: Այսօր մենք անցանք գրադարանի առաջին դասը: Երկրորդը վաղն է լինելու: Մինչ վաղը: