• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասավանդողի ամսական հաշվետվության կարգ

Նախագիծ

Դասավանդողի ամենամսյա հաշվետվությունը կրթական ծրագրի իրականացման վերահսկման գործիք է: Այն ներկայացնելու համար հիմք են ՀՀ ԿԳՆ հաստատած «Սովորողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» 2011-2012 ուստարվա կրթական ծրագիրը, ՀՀ ԿԳՆ հետ կնքված պայմանագիրը, կրթահամալիրի  Զարգացման ծրագիրը: Ծրագրի տարեկան ծրախսերի նախահաշիվը և հաշվետվությունը Ծրագրի համակարգողի և կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը։
Հաշվետության հիմք է նաև  ծրագիրը, աշխատողի աշխատաժամանակի կառուցվածքը:
Հաշվետվությունը ընդունողը կրթահամալիրի տնօրենն է  (այսուհետ` Տնօրեն): Հաշվետվությունը քննարկվում է դպրոցի ղեկավարի, կրթական ծրագրի համակարգողի հետ: Կրթահամալիրի գնահատման ծառայությունը հաշվառում է հաշվետվությունները և տեղեկանք ներկայացնում Տնօրենին:

Հաշվետվության կառուցվածքը և բովանդակությունը

Տեղեկանք  աշխատաժամանակի ռեժիմի գործադրման, աշխատողի կողմից իրականացվող առարկայական ծրագրի կատարման, հետազոտական աշխատանքի (նրա կողմից  ստեղծված ուսումնական նյութերի և ծրագրային մշակումների), ուսումնա-հասարակական, հայրենագիական-էկոլոգիական նախագծերի մասնակցության մասին

Հաջողություններ, ձեռքբերումներ
Ինքնաքննադատություն
Ինքնակրթություն (մասնագիտական զարգացում)
Տեղեկություններ հետազոտական աշխատանքի և սովորողների հետազոտական աշխատանքներ ղեկավարելու մասին
Առաջարկություններ

Հաշվետվությունը դիտվում է որպես խոսքի մշակույթի աշխատանք:

Հաշվետվությունը դիտվում է նաև որպես`

  • սեփական աշխատանքի գնահատման,  ձեռքբերումները,
  • թերացումները, խնդիրները գրանցելու հնարավորություն,
  • առաջարկություններ անելու, զարգացումը ծրագրելու տեղ
  • հետագա աշխատանքի պլանավորման հիմք

Հաշվետվության կերպը` թվարկում` հղումներով: 

Հաշվետվության հիմքը աշխատողի էլեկտրոնային ուսումնական օրագիրն է:

Կիսամյակային հաշվետվությունը արվում է աշխատանքներն ամփոփելու և հանրությանը ներկայանալու (ամբողջական ներկայացնելու) նպատակով:

Դասավանդողի հաշվետվությանը ներկայացվող պահանջներ

Սովորողի հաշվետվությանը ներկայացվող պահանջներ

Առարկայական ծրագրի իրականցման ներկայացում

Ծրագրի իրականացումն ըստ ժամանակացույցի

Ծրագրի իրականացումն ըստ առարկայական չափորոշիչների

Ամսվա յուրացրած գիտելիքների, հմտությունների, կարողությունների ներկայացում

Ընտրությամբ գործունեության/խորացված ուսուցման  իրականացում

Անհատական ծրագրի իրականացման արդյունքները

Հաճախելիություն

Բլոգի գործածման ներկայացում

ՏՀՏ-ների տիրապետում-գործածում

Մասնակցությունը կրթահամալիրային միջոցառումներին

Ընտրությամբ/խորացված գործունեության ընթացքում նվաճումներ

Մասնակցություն առարկայական սեմինարներին

Մասնակցություն ակումբներին

Մասնակցությունը վերապատրաստումներին/դպրոցական և արտադպրոցական/

Մասնակցություն տոնացույցով նախատեսած միջոցառումներին

Մասնակցություն ուսումնական տոնացույցով նախատեսված միջոցառումներին

Մասնակցություն առավոտյան ընդհանուր պարապմունքին« վարում

ՏՀՏ-ների կիրառման ներկայացում /օրացույցSkydrive և ալն/

Կայքի սպասարկում

Նոր ՏՀՏ ծրագրերի յուրացում

Ուսումնահասարակական նախագծերի մասնակցություն

Մասնակցություն ընդունելության գործընթացին

Դպրոցի գովազդ-ներկայացում

Ուսումնական ճամփորդություններ

Առաջադիմության ներկայացում

Ուսումնա-հասարակական նախագծեր /ղեկավարում-մասնակցություն/

Նոր ՏՀՏ ծրագրերի կիրառում-ծանոթացում

Կայքի և ենթակայքի սպասարկում

Առցանց քննարկման մասնակցություն

Առավոտյան ընդհանուր պարապմունքի ղեկավարում

Մեդիաօլիմպիադա /իր ընտրած առարկայից/

Ինքնակրթություն-հետազոտական աշխատանք-ներկայացում Դպիրում

Գնատման և քննական կենտրոնների կողմից անցկացված ստուգումների ցուցանիշներ

Ստուգատեսներին վարում-իրականացում-առաջադրանքների կազմում

 

Այլ աշխատանք /թարգմանություններ-թեստերի կազմում և այլն/

 

Մասնակցություն առցանց քննարկմանը

 

Մեդիաօլիմպիադայի առաջադրանքների կազմում