1-9-րդ դասարանում սովորողը ընտրում է ուսումնական պլանով որոշված գործունեություններից մեկը` 1-3-րդ դասարանում` շաբաթական 2, 4-9-րդ դասարանում` 4 ժամով: Ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական մասնաշենքերից մեկում, գործունեությանը համապատասխանող տարածքում, մասնագիտակացված միջավայրում։
1-3-րդ դասարանում դասավանդող դասվարը ուսումնական տարվա ընթացքում մասնակցում է սովորողի ընտրությամբ գործունեության դասընթացներից մեկին` որպես երկրորդ ուսուցիչ: Դա նրա համար դիտվում է որպես մասնագիտական զարգացում գործունեության միջոցով, մասնագետի անմիջական ղեկավարությամբ:
Գործունեությունը կազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով: Ավելի փոքրաքանակ խմբեր կարող են կազմակերպվել կրթահամալիրի տնօրենի թույլտվությամբ: Սովորողների խմբի գործունեությունը ղեկավարում է դպրոցի ղեկավարի նշանակած դասավանդողը: Սովորողների մասնակցությունն ընտրությամբ գործունեության պարապմունքներին գրանցվում է
սահմանված կարգով։
Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է հաստատված ծրագրով, գործունեության ուսումնական պարապմունքները կազմակերպվում են որպես ուսումնական նախագծեր։ Սովորողի գործունեության արդյունքները գնահատվում են կիսամյակի վերջում։
Սովորողը կարող է փոխել ընտրած գործունեությունը միայն կիսամյակի սկզբում: Դրա համար ծնողը կամ սովորողը գրավոր դիմում են դպրոցի ղեկավարին: