ՔԻչ առաջ վերջապես տեղի ունեցավ ուսումնական էքսպոյի պաշտոնական բացումը: Սկզբում ելույթ ունեցավ էքսպոյի կազմակերպիչ Ռաֆիկ Կակոյանը: Նա ասաց, որ արդեն տասը տարի է կազմակերպում են այս ցուցահանդեսները: Հետո նա ներկայացրեց բուհերի ղեկավարներին, որոնք այստեղ տաղավարներ ունեն: Նրանք ողջունեցին իրենց կոլեգաներին ու պատմեցին, թե ինչ են ներկայացնում այստեղ:
Ինչպես միշտ մեր կրթահամալիրը մասնակցում է ուսումնական-կրթական Էքսպոյին: Ինչպես նաև ներկայացվում է Տիեզերք ակումբը՝ ցուցադրելով իր աստղացուցարանը: Հետաքրքրությունը գնալով մեծանում է.
Ես իքաթիռ տեսաաա՜, թռում էր իմ իքաթիռի պես: Լոբոտ տեսաա՜, իքը ակերով էր քայլում: Լոբոտը չէ կարող քնի, ոյոտև իքը ակաջեր (ականջներ) ու գլուխ չունի: Համ էլ լուսիկեր (լույսեր) տեսա, իրանք պայում էին: