• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արտակարգ Արմաղանը արտակարգ իրավիճակում

Նստեցինք ու էմոցիաներն ու զրույցները խառնվեցին իրար։ Ճանապարհին՝ սարի տարբեր հատվածներում արտասանած «Ես իմ անուշ Հայաստանիի» վերջին տունն էլ սարի գագաթին լսելի դարձրինք, շնորհավորեցինք Հայաստանին, վերելքի բերկրանքը վայելեցինք, ժամանակն էր վայրէջքի: Եվ իհարկե նորից Սևան։ Սևանա լիճը երբեք չի հոգնեցնում, հակառակը՝ ոգևորում, ոգեշնչում ու թարմացնում է։ Հարազատ միջավայր ու մարդիկ, համեղ ուտեստներ ու ժպիտներ՝ վարակիչ, բայց անվնաս։

Շատ եմ կարոտում ու զգում պակասը նոր ճանապարհների։ Պետք է միշտ բացահայտել ու բացահայտվել։