• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրը հրավիրում է

«Հաշվի առնելով առկա իրավիճակը և անվտանգության ապահովման խնդիրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզի այդ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով: Միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է հիշյալ բնակավայրերում ժամանակավորապես դադարեցնել կրթության գործընթացը նախադպրոցական ուսումնական հաստատություններում»։ 
Աղբյուրը՝ ԿԳՄՍՆ կայք

Կրթահամալիր ենք հրավիրում Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի այն երեխաներին, որ ստիպված են ժամանակավորապես Երևանում հանգրվանել՝ հարազատի ընտանիքում, թե ժամանակավոր կացարանում։ Ցանկացողները կարող են միանալ իրենց սեբաստացի հասակակիցներին՝ ձևավորելու իրար հետ դժվարին իրավիճակը հաղթահարելու մշակույթ, որպես կրթական արտակարգ փոխանակում, Բլեյանի բաց դպրոցում անցկացնելու իրարից սովորելու, իրար հմտություններ, կարողություններ փոխանցելու ուսումնական օրեր։ 

Հարգելի գործընկերներ, վստահորեն  դպրոց, պարտեզ բերեք ձեր հարազատներին, հրավիրեք կրթահամալիրի անունից։ Նրանք կարող են օգտվել տրանսպորտի, երկարացված օրվա ծառայությունից նույնպես։ Ձևավորվող ընկերությունը հետո, երբ փոթորիկը խաղաղվի, ծիլեր կտա իրենց բնակավայրում, դպրոցներում. և էլի միասին կլինենք։

Աշոտ Բլեյան
Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի