• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հունիսյան բաց ճամբարի հրավեր

Հեղինակային կրթական ծրագրով, ուսումնական օրացույցով որոշված 2022թ. հունիսյան ամենամյա ուսումնական, փառատոնային ճամբարները «Դար», «Սեբաստացիներ» հիմնադրամների աջակցությամբ բաց են Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբերի, Դդմաշենի, Ծաղկունքի, Գեղամավանի, Վարսերի, Գագարինի, Վայոց ձորի մարզի փոքրաքանակ դպրոցների սովորողների և ուսուցիչների համար։ Կրթահամալիրի դպրոցների սովորողները, ուսուցիչները պատրաստ են իրենց տներում հյուրընկալելու մասնակցության հայտ ներկայացրած ճամբարականներին. 

  • հունիսի 6-10-ին՝ 4-8-րդ դասարանցիներին. 
  • հունիսի 13-24-ին՝ 4-11-րդ դասարանցիներին։  

Սովորողների և ուսուցիչների միջև այսպիսի ընկերությունը շարունակություն կունենա հուլիս-օգոստոսյան գյուղական ճամբարներում։  

Ճամբարների ծրագրերին, առօրյային, նյութերին կարող եք ծանոթանալ կրթահամալիրի կայքում, ենթակայքերում, ուսումնական բլոգներում։

Հարգանքով՝ Աշոտ Բլեյան, Սուսան Մարկոսյան