• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համերաշխ ու ստեղծական նոր տարի

Հարգելի սեբաստացիներ՝ սովորողներ, ծնողներ, գործընկերներ

Ամփոփելով ավարտվող 2021-ը՝ կրկին շնորհակալ ենք համերաշխ, «դեմքով իրար» աշխատանքի համար, որի դրամական ցուցանիշը եղավ հեղինակային բոլոր ծրագրերի սովորողների-սաների ուսումնառության պայմանագրերով ստացած լրացուցիչ կրթական ծրառայությունների դիմաց ծնողների կատարած վճարումների համարյա 100 տոկոս արդյունքը։ Սա թույլ տվեց, որ կրթահամալիրը 2022թվական մտնի ավելի նորացված-հետաքրքիր նյութական միջավայրով։ Այսօր այդպիսին են մեր բոլոր մասնաշենքերը՝ իրենց դուրսուներսով, մեծացող ուսումնական տարածքներով, Արատեսի դպրական կենտրոնը, ուսումնական ագարակը։ Դա հնարավորություն տվեց նաև, որ Ձմեռ պապը տարեվերջյան պարգևավճարով  խրախուսի սեբաստացի աշխատողներին, ստեղծական-նախագծային աշխատանքի համար մի խումբ սովորողների ու աշխատողների շնորհի ամենամյա դրամական մրցանակներ։

Բլեյանի դպրոցն ընտրած 3000-ի չափ 1-12-րդ դասարանցիների, քոլեջի ուսանողների, 2-4 տարեկանների հարգելի ծնողներ, կրթական այս բաց միջավայրի, հեղինակային մանկավարժության անընդհատության ու զարգացման երաշխավորը եղել և մնում եք նաև դուք։ 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ 

Հարգանքով՝ Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան, Սուսան Մարկոսյան

Էջի նկարը՝ Սմբատ Պետրոսյանի