ՀՐԱՄԱՆ
19․11.2021թ.
Կրթահամալիրի տնօրենի 05․03․2021թ․ թիվ 21-270՝ «Կրթահամալիրում 2021թ. պարգևատրման, ամենամյա մրցանակների շնորհման մասին» հրամանի հավելվածում կատարել փոփոխություն։
Հավելվածը լրացնել հետևյալ նախադասությամբ։
«Վանո Սիրադեղյան»՝
- կրթահամալիրի մանկավարժական աշխատողին՝ «Մեր ժամանակակիցները» նախագծով հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման, նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար․
- կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝ «Մեր ժամանակակիցները» նախագծով հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման, նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար։
Կրթահամալիրի տնօրեն` Ս. Մարկոսյան