• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փառատոնային ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ 
21.06.2019թ.

Հիմք ընդունելով մանկավարժության կենտրոնի ղեկավարի հայտը, ս․թ․ հունիսի 24-25-ին, «Գետը բնակավայրում» նախագծի շրջանակում կազմակերպել կրթահամալիրի խմբի այցը Իջևան՝ մասնակցելու քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի իջևանյան հարթակին։ Այդ նպատակով.

  1. ճամփորդության ղեկավարներ նշանակել Ալիս Գևորգյանին, Անի Սարգսյանին և Արև Բալջյանին․
  2. հաստատել ճամփորդության մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցների մեկնումը՝ հունիսի 24-ին, ժամը 08․00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան երթուղով, վերադարձը՝ հունիսի 25-ին, մինչև ժամը 20.00, Իջևան-Գետիկի հովտով՝ Ճամբարակ-Սևան-Երևան երթուղով. վերադառնալիս ստեղծագործական-բնապահպանական դադարներ Աղստև-Գետիկ գրկախառնության հարթակում, Սևանա լիճ-Հրազդան հանգույցում.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Ֆորդ 35 ՍՏ 131 մակնիշի մեքենայով, վարորդ՝ Սամվել Հարությունյան (հեռ. 091 74 01 73)․
  6. մասնակիցների գիշերակացը կազմակերպել Դիլիջան-Իջևան ճանապարհին գտնվող «Ոսկե ձկնիկ» կացարանում, սնունդը, ճանապարհածախսը՝ մասնակիցների միջոցներով.
  7. նախագծային խմբին, որպես մրցանակ տրամադրել 60.000 (վաթսուն հազար) դրամ կրթահամալիրի 2019թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից։
  8. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Ալիսա Գևորգյան, ուսուցիչ
  2. Արևիկ Բալջյան, ուսուցիչ
  3. Անի Սարգսյան, ուսուցիչ
  4. Ավետիսյան Արմինե, Թերլեմեզյանի անվան քոլեջ
  5. Գրիգոր Մուրադյան, Թերլեմեզյանի անվան քոլեջ
  6. Դավիթ Սողոյան, Թերլեմեզյանի անվան քոլեջ
  7. Արևիկ Տատինցյան, ավագ դպրոց, 11-րդ դասարան
  8. Բոշյան Մանե, ավագ դպրոց, 11-րդ դասարան
  9. Մարինե Ասատրյան, ավագ դպրոց, 11-րդ դասարան
  10. Անի Գևորգյան, ավագ դպրոց, 11-րդ դասարան
  11. Տիգրան Արամյան, ավագ դպրոց, 11-րդ դասարան
  12. Անուշ Թադևոսյան, ավագ դպրոց, 11-րդ դասարան