• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քանդակագործ Արչիլ Դիդիշվիլի

Տեքստը վրացերենից թարգմանեց Ռինա Շագինյանը, ամբողջականը՝ բլոգում։

Արչիլ Դիդիշվիլի, ծնվել է Վրաստանում, սովորել է Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում:
Այդ շենքի պատերի ներքո 9 տարի անցկացրել է իր կյանքի ամենահետաքրքիր, ստեղծագործ և երջանիկ տարիները: Սովորել է մի շարք տաղանդավոր ուսուցիչների մոտ, մինչ այսօր պահպանում է ջերմ հարաբերություններ նրանց հետ: Արչիլ Դիդիշվիլիի հեղինակած քանդակները տարածված են աշխարհի տարբեր քաղաքներում, այդ թվում նաև «Նախնիներ» ստեղծագործությունը Գյումրիում: Նա աշխատում է նաև մոզայկայով, Ղրիմում նրա մոզայկայով կտավը գերազանցում է 30 քառակուսի մետրը:Պեչորա քաղաքի մուտքը գեղեցկացնում է նրա հեղինակած ուրվագիծը: Աշխարհի տարբեր քաղաքներում իրականացրել է տարբեր նախագծեր, ցուցահանդեսներ և այլն: Սիրում է երաժշտություն, սպորտ...Աշխատանքի ժամանակ կրում է դիմակ և ականջակալներ, լսում է տարբեր ժանրերի երաժշտություն` սկսած վրացական ժողովրդականից, վերջացրած ջազ, բլյուզ, դասական երաժշտությամբ: