• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
29․05․2019թ.

Ս․թ․ մայիսի 30-ից հունիսի 1-ին կազմակերպել կրթահամալիրի Քոլեջի 1-3-րդ կուրսի ուսանողների եռօրյա ճամբարը Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում, Արատեսի դպրական կենտրոնում։ Այդ նպատակով՝

  1. հաստատել խմբի կազմը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Նելի Գեղամյանին, Գայանե Թերզյանին և Սամվել Թամազյանին․
  3. հաստատել եռօրյա ճամբարի աշխատակարգը (հավելված 2)․
  4. սնունդը և ճանապարհածախսը կազմակերպել մասնակիցների միջոցներով, գիշերակացը՝ մայիսի 30-ին՝ Գլաձոր գյուղում, մայիս 31-ին՝ Արատեսում․
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Մերսեդես 19 AS 999 մակնիշի մեքենայով, վարորդ` Արմեն Կարապետյան (հեռ. 093 13 97 43)․
  6. խմբին որպես մրցանակ տրամադրել 40.000 (քառասուն հազար) դրամ կրթահամալիրի 2019թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից․
  7. մեկնումը՝ մայիսի 30-ին՝ ժամը 09։00, Մայր դպրոցի բակից, Երևան-Արտաշատ-Արենի-Գետափ-Եղեգիս–Արատես երթուղով. վերադարձը՝ հունիսի 1-ին, մինչև ժամը 19։00, Արատես-Վարդենյաց լեռնանցք-Սևան-Երևան երթուղով։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1

  1. Հովսեփյան Տաթև. 1-ին կուրս
  2. Մակարյան Նարինե. 1-ին կուրս
  3. Լուիզա Մելոյան. 1-ին կուրս
  4. Էմմա Սարգսյան. 1-ին կուրս
  5. Ալլա Սարգսյան. 1-ին կուրս
  6. Անի Պետրոսյան. 1-ին կուրս
  7. Կարինե Ներսիսյան. 1-ին կուրս
  8. Գոռ Բաղդասարյան. 1-ին կուրս
  9. Հայկ Մկրտչյան. 1-ին կուրս
  10. Սամվել Արզումանյան. 1-ին կուրս
  11. Ազատուհի Հարությունյան. 1-ին կուրս
  12. Անժելա Շամոյան. 3-րդ կուրս
  13. Միլենա Շամոյան. 2-րդ կուրս
  14. Գոհարիկ Ջհանգիրյան. 2-րդ կուրս
  15. Նարինե Մանասյան. 2-րդ կուրս

Հավելված 2
Մայիսի 30

9:00՝ ճանապարհվում ենք Մայր դպրոցից
10:30՝ ճանապարհին այցելում ենք Արենի, Նորավանք
13:00՝ ժամանում ենք Գլաձոր
14:00՝ ճաշ դպրոցում
15:00՝ աշխատանք սովորողների հետ, նախագծերի քննարկում, ներկայացում
16:30՝ այցելություն Թանահատ և Սուրբ Խաչ վանքեր
18:30՝ այցելություն թանգարան “Բաց երկնքի տակ” ք. Եղեգնաձոր
19:00՝ երեկոյան մտերմիկ զրույցներ, երգ ու պար և սուրճ սրճարանում

Մայիսի 31

9:00՝  նախաճաշ բնակիչների տանը
9:30՝ հավաքվում ենք դպրոցում, այնտեղից գնում ենք գ. Արտաբույնք, բարձրանում ենք դեպի Ցախաց  քար, այնուհետև
13:00՝ ճանապարհորդություն դեպի Արատես
13:30-14:00՝ տեղավորվում ենք, հանգիստ
14:30՝ ճաշի ընդմիջում
15:00՝ քայլք դեպի խաչոց Ձոր
18:00՝ Բանավեճի ակումբ
19:00՝ ընթրիք,
20:00՝ խաղեր, զրույցներ խարույկի շուրջ

Հունիսի 1

8:00՝ վեր կաց
8:30՝ առավոտյան մարզանք, քայլք
9:00՝ նախաճաշ
9:30՝ Աշխատանք դպրական կենտրոնում.
Տարածքի մաքրություն
Շինաղբի հավաքում
Քարերի տեսակավորում
13:00՝ Վերադարձ դեպի Երևան
Վերադարձին այցելում ենք Օրբելյանների իջևանատուն, Այրիվանք