• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պարգևատրման մասին

ՀՐԱՄԱՆ
17.04.2019թ.

Մեր խորոտիկ, իսկական կրասավեց, Ժաննա Հակոբյանը, որ ճանաչված է որպես Ալբերտովնա, առաջին հոբելյանական, պարգևատրային ամյակն է նշում։ Վա՜յ, այս ե՞րբ, այս ինչպե՞ս, Ժաննա ջան։ Սրանից լավ առիթ՝ քեզ շնորհակալություն հայտնելու, որպես մեր մանկավարժության սիրված հեղինակի, բոլորիս՝ սովորողների և ուսուցիչների ուրախ  ընկերոջ։ Թույլ տուր տարիների քո ստեղծական աշխատանքի, մանկավարժության մեջ քո վաստակի համար քեզ պարգևատրել 120,000 դրամով։
Վճարումը կատարել կրթահամալիրի 2019թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից:
 
  Կրթահամալիրի տնօրեն`                   Ա. Բլեյան