• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2018-2019. հայ-վրացական կամուրջների օրացույց

Ծրագրի հոբելյանական տարի

2018թ.
Օգոստոս-դեկտեմբեր

  • Մասնակցություն Անակլիայի «Ապագայի ճամբարին»՝ օգոստոս
  • Ծրագրի մեկնարկ. «Բրոյի-բրոյի» հայ-վրացական տոնախմբություն՝ սեպտեմբերի 10
  • «Վերածնվող Գյումրի» նախագիծ. Գյումրու տոնը Գյումրու վրացախոսների ակումբի հետ 
  • Բաց արվեստանոց Գեղարվեստի դպրոցում վրաց երիտասարդ նկարիչների հետ. հոկտեմբերի 16-25
  • Հայրենագիտական-արշավախմբային ճամփորդություն «Լեգենդի ետևից՝ Թմկաբերդ», բարձունքի համատեղ նվաճում Սամցխե-Ջավախքում՝ սեպտեմբեր-հոկտեմբեր
  • Վրաստանի մանկավարժական աշխատողների վերապատրաստում կրթահամալիրում 
  • Վրացերենի փորձառություն Թբիլիսիում, Բոլնիսում՝ հոկտեմբերի 29-նոյեմբերի 3
  • «Սեբաստացու օրեր». կրթահամալիրի տոն. պատանեկան բաց ճամբար Երևանում՝ նոյեմբերի 5-9

2019թ. 

  • Ձմեռային ամենամյա ստուգատեսային ճամբար Երևանում՝ հունվարի 8-25
  • Կախեթիի Լագոդեխի քաղաքի նախագծային խումբը կրթահամալիրում՝ փետրվարի 11-15
  • Վրաց լեզվի փորձառություն Բոլնիսում՝ մարտի 1-8
  • Ստեղծագործական հավաք Թբիլիսիում՝ մարտի 25-30
  • Ամենամյա համատեղ էկո-դաս Թբիլիսիի թ. 98 դպրոցում
  • «Մոբիլ աղայանական-ռոդարիական թատրոն» Ղազարոս Աղայանի ծննդավայրում՝ Բոլնիսի Խաչեն գյուղում՝ ապրիլ
  • Հայ-վրացական ուսումնական նախագծերի ստուգատես. վրացերենի օրեր կրթահամալիրում՝ ապրիլի 8-14
  • Հանրակրթական էկոտուր 2019
  • Հունիսյան ամենամյա ստուգատեսային ճամբար Երևանում. ազգագրական փառատոն, քանդակի միջազգային սիմպոզիում, մանկավարժական մեդիափառատոն
  • Հուլիս-օգոստոս՝  միջազգային ուսումնական ճամբարներ Վրաստանում
  • Հայ-վրացական ստեղծագործական հավաք, ուսումնական ճամբար Արատեսի դպրական կենտրոնում
  • Խաղողի և գինու դպրոցի նախագծեր Կախեթում

2018-2019 ուստարվա ամբողջ ընթացքում

  • Վրացի գործիչների հետ հանդիպումներ «Հարթակ Գեղարվեստում» ակումբում
  • «Հանրակրթական կամուրջներ» ծրագրով դպրոցական-դասարանային-խմբային կրթական փոխանակումներ
  • «Հայ-վրացական միասնության պատմական հարթակներ» ուսումնական նախագծեր
  • «Հայերը ժամանակակից Վրաստանում» ուսումնական նախագծեր
  • «Վրացիները Հայաստանում» նախագիծ
  • Մանկավարժական աշխատողների վերապատրաստումներ հեղինակային կրթական ծրագրով