«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Հարավային դպրոցի կրտսեր հայրենագետները շաբաթ օրը նույնպես քայլեցին, շրջեցին թաղամասի բակերով, կանգ առան հարևան խաղադաշտում, ուրախ մարմնամարզություն արեցին, բակային խաղեր խաղացին գնդակով, մի բոլ վազվզեցին ու վերադարձան դպրոց։ Խաղադաշտը լի էր բակի բնակիչ երեխաներով, նրանք վարակվեցին մեր խաղային տրամադրությամբ, թողեցին ֆուտբոլը և միացան մեզ։