• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բնության ու անկենդանության հատումը

Մեր առաջին կանգառն Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայում էր։ Իրականում հենց «ֆաբրիկա» ասվածում առաջին անգամ էի։ Մռայլ ու գորշ պատերով շենք, որտեղ քիմիական հոտերը խեղդում էին։ Ամենուրեք մուգ գույնի հեղուկ էր ֆիլտրվում ու այդ ձայների մեջ հազիվ էինք լսում աշխատողների ձայները։ Ես հաստատ չեմ ուզենա այնտեղ վերադառնալ, ուր մնաց կարողանամ պատկերացնել ֆաբրիկայի աշխատողների կյանքը։ Աշխատողները շատ բարեհամբույր պատմում էին գործարանի մասին, նայում էի այդ մարդկանց ու հասկանում «գոյության պայքար» բառերի իմաստը։ Իրենք լավ էլ հասկանում են, թե ֆաբրիկայի աշխատանքը ինչ վիճակի է հասցնում իրենց իսկ տունը, բայց այլ տարբերակ չունեն. այդ աշխատանքով են պահպանում իրենց գոյությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Գայանե Կարապետյանի բլոգում:

Դիտեք նաև Դիանա Տատինցյանի «Ուրվականների քաղաք» վերնագրված տեսանյութը: