• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ընթերցողի հրճվանք» նախագծի շրջանակներում

«Ընթերցողի հրճվանք» նախագծի շրջանակում հեքիաթասացները՝ քոլեջի ուսանողները և միջին դպրոցի սովորողները, իրենց շուրջն են համախմբում հեքիաթասեր սեբաստացի փոքրիկներին: Նրանց տպավորություններին կարող եք ծանոթանալ. 
Մեզ սիրով, ժպիտով ընդունեցին։ Մի քիչ բլբլացին,ծանոթ էինք` էլ ավելի մտերմացանք։ Նախ ուսումնասիրեցինք գիրքը. պարզեցիք` ինչի՞ համար է գիրքը, ի՞նչ կա նրա մեջ։ Ասացի,որ ուզում եմ իրենց համար հեքիաթ կարդալ։ Համաձայնեցին։ Սիրով կարդացի, սիրով լսեցին։ Աղջիկները օգնեցին խաղալ դերերով, բեմադրել։ 
Լուսինե Նազարյան

Հանպատրաստից միացա հեքիաթասացներին: Հյուր գնացինք նախակրթարան 2-4 տարեկանների խումբ  «Գնդիկ բոքոնիկ» հեքիաթը կարդալու:Այնքան ուրախ էի, որ փոքրիկ սբաստացիների համար հեքիաթ էի կարդում: Կարդալուց հետո միասին նկարները նայեցինք, հարցեր տվեցիք, քննարկեցինք հերոսների արարքները: Այնքան հետաքրքիր են երեխաները, բոլորն էլ տարբեր են, ազատ ու շատ յուրահատուկ: Երբ երեխաներին ասացինք դե հիմա հարցեր տվեք,(և քանի որ չնշեցինք, որ հեքիաթի վերաբերյալ հարցեր տան), նրանցից մեկը հարցրեց.
-Անունդ ի՞նչ է:
Հասմիկ Բաբաջանյան