«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Կարծում էի, թե ֆլեշմոբը լինելու է բնության գրկում կամ այգում, բայց սխալվեցի ֆլեշմոբը անցկացրեցինք իրենց դահլիճում: Հրազդանի գրադարանը վերանորոգված, խնամված էր, աշխատակիցներն էլ շատ բարեհամբյուր էին: Սկսվեց ընթերցանության ֆլեշմոբը: Հրազդանցիների և կրթահամալիրի սովորողների հետ կազմեցինք խմբեր: Մոնիկա Բաբայան Միջին դպրոց 7-1 դասարան
Սկզբում ներկայացրինք հեղինակային կրթական ծրագրերը, ամենամյա հավաքը, մեր կրթահամալիրը, գրադարանի և մեդիագրադարանի կայքերը: Հետո սկսվեց ընթերցանություն-քննարկումը: Ակտիվ էին բոլորը: Ծանոթացանք, ընկերացանք, որոշեցինք այսուհետև նորությունները միմյանց փոխանցել սոցցանցերի միջոցով: Հրաժեշտ տվեցինք՝ որոշելով հաջորդ անգամ հանդիպել մեզ մոտ՝ կրթահամալիրի տոնին:
Կարապետյան Գայանե, 10-րդ դասարան
Ես այնքան էի տարվել այնտեղի գրքերով,որ անգամ մոռացել էի թե ինչի համար էինք մենք գնացել Հրազդան:Այնտեղ բավականին հարուստ գրքերով լի սրահներ կային:Ես այդպես էլ չմասնակցեցի ֆլեշմոբին, բայց իմ ժամանակը զուր չանցավ, ես համարյա բոլոր գրքերը ՙՙՄԱՆԿԱԿԱՆ՚՚ ուսումնասիրեցի:
Լիդիա Կամենդատյան Միջին դպրով 7-1 դասարան