• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարձունքի նվաճման նախագիծը շարունակվում է...

Խառնարանի սովորողները, մի մեծ խառը խմբով, այսօր ևս մի բարձունք հաղթահարեցին՝ Արեգունի լեռնաշղթայի մի հատվածը: Տեղաբնակները այդ բարձունքը անվանում են «Կապույտ սար», քանի որ գարնանը այն  պատված է գեղեցիկ կապույտ ծաղիկներով: Իհարկե, այժմ ծաղիկների փոխարեն միայն արևից վառված դեղին խոտ էր, սակայն դա ամենևին չխանգարեց սովորողներին իրականացնել բարձունքի նվաճման նախագծի իրենց բաժինը: Ալեքսան Մինասյանը, առաջնորդելով սովորողներին, պատմեց Արեգունու, նրա բարձրության և բուսականության մասին: Տղա և աղջիկ, մեծ ու փոքր, շատ ոգևորված և գոհ էին իրենց վերելքով՝ իրար հերթ չէին տալիս՝պատմելով տպավորությունները: Օրը իր գեղեցիկ ավարտը ունեցավ՝ Սևանա լճի խորքերի նվաճմամբ:

Հ.Գ. «Ժայռում» անցկացրած իրենց առօրյայի մասին ավելի մանրամասն սովորողները կպատմեն իրենց բլոգներում: Իսկ ինձ մնում է միայն հավելել, որ այս ճամփորդությունը առանձնահատուկ էր ինձ համար, քանի որ թույլ տվեց ճանաչել և բացահայտել ևս մեկ լավ մարդու, լավ ճանապարհի ընկերոջ, ում հետ հաճույքով նորից կճամփորդեի. Մարալ Կարապետյա՛ն, շնորհակա՛լ եմ հետաքրքիր ճամփորդության համար: