• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միայն նախագծերով ուսուցման շաբաթվա մեկնարկին բան չմնաց

Սուրհանդակ կրթահամալիրի տնօրենի բլոգից։

Սեբաստացիներ բոլոր տարիքների, ծնողներ, շրջանավարտներ, գործընկերներ, կրթահամալիրի բարեկամներ.

Կրթահամալիրում մարտի 21-ին սկսվում է միայն նախագծերով ուսուցման շաբաթը։ Դասավանդողները, սովորողները հրապարակում են  իրենց ուսումնական նախագծերը բլոգներում, դպրոցների ենթակայքերում։ mskh.am-ում բացվել է «Նախագծերով ուսուցում» էջը, որտեղ կրթահամալիրի դպրոցների, ուսումնական կենտրոնների-մասնախմբերի ղեկավարները ի մի են բերում դրանք, հավաքվում են իրականացման արդյունքները, հաշվետվությունները։ Այդտեղ են այլ ուսումնական նախագծերը, ինչպես կրթահամալիրի փոխտնօրեն, մանկավարժության լաբորատորիայի ղեկավար  Գևորգ Հակոբյանիկրթահամալիրի տնօրենի առաջարկած նախագծերը, առանձին խմբերի նախաձեռնությունները, ինչպես «Տիեզերք» խմբի համերգը«Կտոր մը երկինք» համերգը... Շաբաթվա մեկնարկին բան չմնաց. խնդրում եմ, մի՛ թողեք այսօրվա հրապարակումը վաղվան...

Շաբաթվա ծրագրերում են ընթացող հանրակրթական տեխնոլոգիականհասարակագիտական ստուգատեսների, «Կարդում ենք» և «Մայրենիի օրեր» ստուգատեսների նախագծերը. այստեղ նույնպես, իհարկե, կարող են լինել նոր գաղափարներ և նախաձեռնություններ։ Եվ լավ է, որ առանձին խմբեր նախաձեռնում են ուսումնական օրացույցով որոշված հաջորդ ստուգատեսների նախապատրաստումը։ 

Անկալում ենք, որ նախագծերով ուսուցմանը միանան ոչ միայն ծնողները, նաև այլ մասնագետներ, մեր գործընկերները, կբերեն իրենց ուսումնական նախագծերը, կդառնան մի ուսումնական նախագծի հեղինակ, ղեկավար ու կազմակերպիչ, մասնակից։ Համեցեք... Միայն այսպես կրթությունը կդառնա հանրային գործ, դպրոցը կդառնա բոլորինը, սովորողը և ուսուցիչը կրթությամբ կկարողանան ավելի ու ավելի բարդ կենսական խնդիրներ լուծել։