• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մարտի 21

9:00-ից՝  Ընդհանուր պարապմունք կրթահամալիրի դպրոցներում. միայն նախագծերով ուսուցման շաբաթվա մեկնարկը

Ուսումնական նախագծերի իրականացում կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում.

Ուսումնական ճամփորդություններ

Հայրենագիտական, կրթական փոխանակման նախագծեր

  • ուսումնական-հայրենագիտական գարնանային ճամբար Լոռիում
  • ռազմա-մարզական ճամբար Սևանում

13:00 - 15:00` բացօթյա հանդիպում-համերգ Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի, Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի ուսանողների և դասախոսների հետ

15:15`  «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի պարապմունք

Նախագծերի ուղղությունները.

  • Տեխնոլոգիական ստուգատեսի՝ ընթացող նախագծեր և նոր նախագծերի մեկնարկ՝
    – ներքին ու արտաքին միջավայրի բարելավման, ձևավորման, բարեկարգման նախագծեր,
    – պարտիզապուրակային, թաղարային, «Կրթական պարտեզ», «Պատշգամբը պարտեզ» նախագծեր,
    – կրտսեր դպրոցներում հեծանվային ակումբների ստեղծման, պարապմունքների անվտանգ անցկացման նախապատրաստում,
    – լողափերի որոշման, ձևավորման նախապատրաստման նախագծեր…
  • Սուրբ Հարության տոնի-ծեսի նախապատրաստական աշխատանք՝ ընտանեկան և մարտի 27-ին Սուրբ Երրորդության բակում միասնական տոնը նշելու համար
  • ապրիլյոթյան տոնախմբության նախապատրաստության համերգային նախագծեր
  • «Կարդում ենք» ստուգատեսի համերգային ներկայացումներ կրթահամալիրում, արտագնա և մեդիատիրույթում
  • ռազմա-մարզական խաղերի նախապատրաստում
  • կրթահամալիրային շախմատային խաղեր
  • ուսումնա-հայրենագիտական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, կրթական փոխանակումներ
  • ակումբային, այդ թվում՝ մարզական, նախագծեր
  • սովորողի ընտրությամբ գործունեության նախագծեր
  • ուսումնական այլ նախագծեր
  • «Ցտեսություն» նախագծի աշխատանքներ
  • մարտի 25-ի մեդաուրբաթ համերգի նախապատրաստում

Լուսանկարը` Արմինե Թոփչյանի