• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիաուրբաթ-համերգ

 

Մարտի 11, ուրբաթ. ժամը 15.15, Մարմարյա սրահ

Մեդիահամերգ «Ձոն». Թումանյանի «Ծաղիկների երգը» երաժշտական ներկայացում
 
Համակարգող` Նոր դպրոց
 
 
 
ԾՐԱԳԻՐ

Մուտք- Մոծակների ու մրջյունների պար
Մուտք-
ծիլեր, ծաղիկներ, ջրեր…

Հաղորդավար  Ո՞ւր գնացին ծաղիկները…
Հաղորդավար  Սո՜ւս.Սուս(2 անգամ՝ սրահ)
                       քնած են հողի տակ,
                       Տաք ծածկված ողջ ձմեռը
                       Ձյուն-ծածկոցով սպիտակ։
Հաղորդավար Մեծ գոլն ընկավ, ձընհալն ընկավ,
                     Հողը շընչեց,(շնչառություն) զեփյուռն եկավ
 «Քամին»
— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…(3 անգամ՝ սրահ)
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝թռչում է,
Ձեռքեր չունի՝քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Հաղորդավար 2 Կգա գարնան արևն էլ ետ
                         Իր շողերով կենդանի,
                         Ձմռան սաստիկ ցրտերի հետ
                         Ձյուն-ծածկոցը կըտանի։

երգ «Բարի Լույսի զանգեր...»
Հաղորդավար արթնացնելով
                        «Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,
                        Ու հենց նրանք իմանան,
                        Դուրս կըհանեն գլխիկները,
                        Աչիկները կըբանա...

Տեսարան.Երաժշտություն, սրահը արթնանում է,
 երգ «Արևների շարք»

Հաղորդավար Արևն ելավ վառ ճառագած,
                     Հարցմունք արավ հողին հակված.

Արևներ  -Սիրունաղջի՜կ, ի՞նչ ղըրկեմ քեզ:

Աղջիկներ
             Ես ծաղիկներ կուզեմ պես-պես:

Երգ «Համբարձում յալա…»

Արևներ
         Ա՜յ աղբյուրներ, ա՜յ գետակներ,
         Սառցի ներքև քընա՞ծ եք դեռ.
        Դո՜ւրս եկեք, դո՛ւրս,
        Շո՛ւտ, դեպի լուս,
        Նոր աշխուժով
        Ու նոր ուժով
        Կարկաչեցեք
       Ու կանչեցեք
       Հողում քընած սիրուններին՝
       Ծաղիկներին ու ծիլերին:

երգ «Էս առուն ջուր է գալիս» 

Ջրերի

        Վո՜ւշ-վո՜ւշ, վո՜ւշ-վո՜ւշ,(2 անգամ՝ սրահ)
        Էս ի՛նչքան ուշ...
       Աղջի՜, աղջի՜, ծիլ-ծաղիկներ,
       Քա՞նի քընեք, վե՜ր կացեք, վե՜ր,
       Խընկածաղիկ,Ծընկածաղիկ,Արևքուրիկ
       Շար-շարուրիկ
       Հասմիկ, հափրուկ,
       Ամանկոտրուկ,
       Հորոտ-մորոտ,
       Քանի՞ քընեք հողի միջին,
      Եկեք էստեղ, սարի լանջին,
      Առվի ափին. հով ըստվերում,
     Ժայռի տակին, հովիտներում,
     Կանաչ խոտով,
     Անուշ հոտով,
     Ծիծաղեցեք
     Ու ծաղկեցեք:
     Վո՜ւշ-վո՜ւշ, վո՜ւշ-վո՜ւշ,Էս ի՛նչքան ուշ...(2 անգամ՝ սրահ)

Երգ «Մարե, մարե»

Ծաղիկները
       Բարև, բարև, կարմիր արև,
       Ա՛խ, ի՜նչ լավ է դեպի վերև—
       Ազա՛տ, լո՛ւյս, տա՛ք,
       Կապո՛ւյտ, հըստա՛կ...

Արև 
       Սիրո՞ւմ եք ինձ...
Ծաղիկ
     Ա՛խ էնպես եմ սիրում, էնպե՛ս,
     Էլ առանց քեզ չեմ ապրիլ ես...
Ծաղիկ
     Ես քեզ հետ եմ ուր որ գընաս...
Ծաղիկ
     Ես կըտըխրեմ՝որ հեռանաս...

երգ «Արևը կայնե կեսօր...»

Արևնեեր
       Ապա եթե ձեզ համբուրե՞մ....
Ծաղիկ
       Ես հաճույքից կըկարմրեմ....
       Ես կըբուրեմ...
       Ես կըմարեմ...

Պար....

Արևներ
        Ա՜յ անուշներ,
        Ա՜յ քընքուշներ,(2 անգամ՝ սրահ)
        Ապրեմ-չապրեմ, բուրեմ-մարեմ,
        Բաժակներդ բացեք իմ դեմ,
        Հազար գույնի, հազար ձևի,
        Պայծառ, ծավի ու ծարավի,
        Լըցնեմ շողով,
       Գոհար ցողով,
       Ջերմ եթերով,
       Նուրբ թըրթիռով,
       Կյանքի հյութով,
       Խունկի հոտով,
       Ա՜յ անուշներ,
       Ա՜յ քնքուշներ...(2 անգամ՝ սրահ)

երգ  «Ճոր պար»

Աղջիկ
         Էս ի՛նչ անթիվ ծաղիկներ կան.
        -Ոսկի-դեղին, կարմիր, ղեղձան,
         Մոռ, ծիրանի, ճերմակ, պուտ-պուտ,
         Ալ, նարընջի, մավի, կապուտ,
        Բացվել, լըցվել, ծաղկել են վառ,
        Ողջ ինձ համա՛ր, ողջ ինձ համա՛ր...(2 անգամ՝ սրահ)

Պար- Էջմիածին...
«Ծաղիկների երգ» ֆիլմ

Մեդիաուրբաթ համեգի նապախապատրաստական աշխատանքներ՝ Հասմիկ Թոփչյանի , Իվետա Ջանազյանի բլոգներում

Նվագակցող` Մերի Առաքելյան
Երաժշտական ձևավորում` Տաթև Ստեփանյան
Համակարգչային օպերատոր՝ Մերի Գրիգորյան
Ֆոտոպատում` Նունե Խաչիկօղլյան, անհատական տեսախցիկից կամ օբյեկտիվից արված տեսագրությունները ուղարկել nikonar@mskh. am հասցեին

Պարապմունքին հրավիրված մասնակիցներ` Անտառուտի դպրոցի ուսուցիչներ
                                                                   Ալափարս գյուղի մանկապարտեզի դաստիարակներ