• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր եկեղեցու խորհուրդները

Հայաստանյայց առաքելական եկեղեցում խորհուրդները թվով 7-ն են՝  համաձայն Սուրբ Հոգու 7 շնորհների և 7 առաքինությունների թվի։ Խորհուրդներից միայն երկուսը՝ Մկրտությունը և Հաղորդությունն են հաստատված անմիջականորեն Հիսուս Քրիստոսի կողմից, մնացած հինգ խորհուրդները, ունենալով սուրբգրային հիմք, զարգացել, ձևավորվել և իրենց վերջնական տեսքն են ստացել ամենաուշը 12-րդ դարում։