• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տիարի հետ ճամփորդելը հավե՜ս է

Նկարագրություն: 
Օրը հուշում էր՝ անձրևելու եմ, բայց ով այդքան համառ-ճամփորդ սեբաստացի տեսնի ու անձրևի: Չանձրևեց, դեռ մի բան էլ այնքան տաքացավ՝ ամռան շունչ զգացինք: Սեբաստացիների այս խումբը՝ տիար Բլեյանի ղեկավարությամբ, Արարատի մարզ ուղևորվեց, Ուրցաձոր: Տիարի հետ ճամփորդելիս, հայրենիքիդ մի թիզ հողի վրա էլ տեսնելու ու իմանալու բան ես ունենալու, խնձորի ամենասովորական հավաքելն էլ դառնում է պատմություն, իրադարձություն: Սեբաստացիներն Ուրցաձորի ճամբարում այնքան լավ էին իրենց զգում, որ մեզ էլ այդ տնական հարազատությունը առաջին վայրկյանից փոխանցվեց: Ճանապարհեցինք ճամբարականներին Սուրբ Կարապետի ուխտը կատարելու, մենք էլ, համեղ հարիսան ճաշակելուց հետո, որոշեցինք մոտակա բարձունք-բլուրը բարձրանալ, հիանալ: Օրը այնքան հագեցած էր, որ ասես, պատմես, չի վերջանա, այնքան անհավատալին ու ծիծաղելին պատահեց, թող նկարաշարը պատմի, ինչն էլ մութ կմնա՝ լույսը կբացվի, կիմանաք: Հ.Գ. Նկարներից մեկում կա խխունջի խեցի, զարմացանք, որ շատ խխունջների հանդիպեցինք, մեզ ուղեկցող աշխատակիցը՝ ռենջերը, այդ առատությունը բացատրեց հետևյալ կերպ՝ հնում այդ տարածքներում ջուր է եղել, նույնիսկ փոքր լճանման գոյացություն: Զարմանալի է չէ՞: Հ.Հ.Գ. Շնորհակալ եմ լավ օրվա համար: