Այսօր Մեդիակենտրոնում կայացավ ինտելեկտուալ հերթական հանդիպումը։ Քննարկվեցին Ալբեր Կամյուի «Սիզիփոսի առասպելը» և Ֆրանց Կաֆկայի «Ջրահարսների լռելը» էսսեները։ Ներկաները խոսեցին իրենց տպավորության մասին, տիար Տիգրանյանը հանգամանալից ներկայացրեց իր կարծիքը։ Բանավիճեցին տարբեր տեսակետների շուրջ։ Ոմանք պնդում էին, որ, ինչպես ներկայացնում է Կամյուն, Սիզիփոսը երջանիկ է՝ չնայած տաժանակիր աշխատանքին, իսկ ոմանք էլ համարում էին, որ Կամյուի Սիզիփոսը ամենևին էլ երջանիկ չէ։
Ինչևէ, քննարկումը հետաքրքիր էր և ուսուցողական։ Այս հանդիպումները հնարավորություն են տալիս որոշ ժամանակով կտրվելու առօրյայից և ամռան տապից, ընթերցելու և փորձել գտնել որոշ հարցրերի պատասխանները։ Այսպիսով, սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու առաջիկա հանդիպմանը ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները միասին գնտելու համար։
Աննա Գսպոյան