• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսյան հավաքին կրթահամալիրի 2015թ. մրցանակներ շնորհելու մասին

Կրթահամալիրի 2015թ. մրցանակների ժամանակացույցի համաձայն հեղինակային կրթական ծրագրերի մայիսյան հավաքին տրվում են «Հակոբ Հակոբյան», «Վահան Ասատրյան», «Ռուդիկ Հարոյան», «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ», «Մուտք մանկավարժություն», «Գրադարանի աղջիկ» մրցանակները։ Այդ նպատակով.

1. «Հակոբ Հակոբյան» 2015թ. մրցանակը շնորհել.
• դասավանդող Գնել Հարությունյանին՝ կրթահամալիրում «Ռոբոտիքս» ակումբի  վերկանգնման և ինժեներատեխնիկական ստեղծագործության ծրագրում մեծ թվով տարատարիք սովորողներ ներգրավելու համար.
• Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարանի սովորող Ռաֆայել Վարդանյանին՝ «Սովորենք ֆիզիկան փորձերով» ֆիլմաշարի համար.
2. «Վահան Ասատրյան» 2015թ. մրցանակը շնորհել.
• կրթահամալիրի դասավանդող Նելի Արղությանին՝ 2-4 տարեկանների խմբում անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի ուսումնական նախագծի իրականացման և տարածման համար.
• Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարանի սովորող Սարգիս Հակոբյանին՝ ռազմա-մարզական, մարզական-հայրենագիտական ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.
3. «Ռուդիկ Հարոյան» 2015թ. մրցանակը շնորհել կրթահամալիրի դասավանդող Սոֆյա Գրիգորյանին՝ պարի, ծեսի, ազգային խաղերի ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար.
4. «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ» 2015թ. մրցանակը շնորհել կրթահամալիրի դասավանդող Յուրա Գանջալյանին՝ ավագ դպրոցի անգլերենի ծրագրերը ստեղծելու և դրանք ամեն տարի հետևողական բարելավելու, կրթահամալիրում իրականացվող հեղինակային այլ ծրագրերի մշակման,  գնահատման աշխատանքին արդյունավետ մասնակցելու համար.
5. «Մուտք մանկավարժություն» 2015թ. մրցանակը շնորհել Սեյրան Ավագյանին՝ կրթահամալիրի քոլեջում երաժշտական մասնագիտական կրթության ծրագրի մշակման և արդյունավետ իրականացման, կրթահամալիրի դասավանդողների երաժշտական կրթության աջակցության, երաժշտության հանրակրթական ծրագրում, երաժշտական-մշակութային նախագծերի տարածման մեջ անձնական ներդման համար.
6. «Գրադարանի աղջիկ» 2015թ. մրցանակը շնորհել Նելլի Գսպոյանին՝ գրադարանի-մեդիագրադարանի զարգացման մեջ էական ներդրում ունենալու համար.
7. կրթահամալիրի պարգևատրման ֆոնդի միջոցներից.
• դասավանդողներ Գնել Հարությունյանին, Նելի Արղությանին, Սոֆյա Գրիգորյանին, Յուրա Գանջալյանին, Սեյրան Ավագյանին որպես մրցանակ հատկացնել 150.000-ական ՀՀ դրամ.
• սովորողներ Ռաֆայել Վարդանյանին, Սարգիս Հակոբյանին, Նելլի Գսպոյանին նշանակել կրթաթոշակ 10 ամիս ժամկետով ամսական 10.000-ական դրամ, ընդամենը՝ 100.000-ական դրամ.
8.  Մրցանակները հանձնել մայիսի 8-ին կրթահամալիրի Մարմարյա  սրահում, հավաքի ամփոփման մեդիաուրբաթ-համերգի ժամանակ։
Հիմք` կրթահամալիրի 2015թ. ուսումական օրացույց, կրթահամալիրի 2015թ. պարգևատրման ֆոնդ, մրցանակային անվանակարգեր, կրթահամալիրի տնօրենի «2015թ. ստոգատեսային, անվանական մրցանակների մասին» հրամանը:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան