• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էկոտուրյան հայտեր

Էկոտուր 2015-ի հայտերի ընդուման  ժամկետը արդեն հատել է հասարակածը: Շարունակում ենք ստանալ ամենատարբեր հայտեր ու իրականացված նախագծեր: Այս անգամ կանդրադառնանք մի թեմայի, որն առաջին անգամ է արծարծվում ստուգատեսի շրջանակներում: Խոսքը վերաբերում է լքված շինությունների հիմնախնդրին: Խորհրդային ժամանակներում բուռն ծավալով ընթացող շինարարությունը հասկանալի պատճառներով ընդհատվեց ՀՀ անկախությունից հետո: Կարծես անկախ հանրապետության քարորդդարյա կյանքը արդեն իսկ բավական է նախորդ պետության կիսատ գործերը վերջացնելու համար, սակայն պարզվում է, որ ոչ: Մայրաքաղաքում դեռևս շատ են այսպիսի շինությունները, որոնք հիշեցնում են խորհրադային տարիների մասին: Թե որպես ինչ են ծառայում այդ շինությունները, դժվար չէ կռահել: Ահա հենց այդպիսի մի քանի շինություներին են անդրադառնում վարժարանի 11-րդ դասարանի սովորողներ Կարինե Կիրակոսյանը և Սուսաննա Ավետիսյանը: