Պատվարժան պարոն Բլեյան,
Շուշիի Խ.Աբովյանի անվան հիմնական դպրոցի ողջ անդնակազմի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ կրթահամալիրի ստեղծման 25-ամյակի,կրթահամալիր ստեղծած թիվ 183 դպրոցի 30-ամյակի առիթներով:Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն և ամնայն բարիք:
Թող Ձեր ազգօգուտ ու հայրենանվեր գործողությունները շարունակական լինի և ունենա բարեհաջող ընթացք:
Տա Աստված,որ Ձեր նախանձախնդիր բոլոր ձեռնարկումները իրականանան՝ի շահ մատաղ սերնդի ներդաշնակ և համակողմանի զարգացման և կրթական համակարգի խորքային և համակողմանի բարեփոխումների:
Հանգամանքների բերումով չեմ կարողանում մասնակցել կրթահամալիրի տոնին:
Խնդրում եմ ներողամիտ լինել:
Շուշիի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն՝ Նազիկ Նալբանդյան