• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հեքիաթֆիլմ» տեսահոլովակի ներկայացում

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ մանկապատանեկան ֆիլմեր նկարահանող «Հեքիաթֆիլմ» նախագծի հիմնի տեսահոլովակի պրեմիերան, որին հրավիրված էր նաև կրթահամալիրի մի խումբ: Այդ հրավերը պատահական չէր. «Հեքիաթֆիլմ» տեսահոլովակը նկարահանվել էր կրթահամալիրում, իսկ նախագծի հեղինակ և ռեժիսոր Նարինե Մնացականյանը Հանրակրթական Դիջիթեք 2014-ի գլխավոր մրցանակակիր է:

Մինչ տեսահոլովակի պրեմիերան ցուցադրվեցին «Հեքիաթֆիլմի» մի քանի ֆիլմեր, որոնց թվում էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին պատմող ֆիլմը:

Դե, իսկ վերջում Նարինե Մնացականյանն իր շնորհակալական խոսքերն ու շնորհակալագիրը փոխանցեց տիար Բլեյանին՝ տեսահոլովակի նկարահանմանն աջակցելու համար, իսկ Սյուզի Մարգարյանին հանձնեց «Հեքիաթֆիլմի հրեշտակ» գրառումով հետաքրքիր մրցանակ: 

Շնորհավորում ենք Նարինե Մնացականյանին և իր թիմին, ակնկալում տեսնել նրանց Հանրակրթական Դիջիթեք 2015-ում: