• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արդեն հավատում եմ, որ Զիկատարում եմ

 

Այստեղ տպավորությունները շատ-շատ են: Հատկապես ինձ շատ է դուր գալիս ճամբարի կազմակերպվածությունը, մեկ րոպե անգամ անիմաստ չի անցնում՝ արշավներ, դասեր, պարեր, խաղեր: Ես նոր ընկերներ եմ ձեռք բերել.վրացիների հետ մեծ է շփումը,բազմաղբյուրցիներին ու բջնեցիներին մրցույթի ժամանակ ծանոթացանք և ավելի են ամրապնդվում մեր հարաբերությունները: 
Մարմնովս սարսուռ է անցնում, երբ աչքի են զարնվում  մուտքի մոտ կախված երեք դրոշեր՝ Արցախի, Հայաստանի և Վրաստանի: Իսկական միջազգային ճամբար, որ մարդ երազում է մասնակցել գեթ մեկ անգամ:Փորձում ենք խոսել վրացերեն, վրացիներին սովորեցնել հայերեն՝լեզուների խառնաշփոթ է առաջանում:
Ինչպե՞ս չհպարտանալ…Շնորհակալություն «Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիրին, որ ընձեռեց այդ հնարավորությունը:
Գոռ Մաթևոսյան՝ Ստեփանակերտի համար 2 հիմնական դպրոց
Ղեկավար՝ Անահիտ Մեսրոպյան