• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թողարկում Շուշիից

Երեկ այցելեցինք Շուշիի  կերպարվեստի թանգարան: Թանգարանը նորակառույց է և ունի հետաքրքիր գործեր՝ ի շնորհիվ տարբեր կազմակերպությունների կամ անհատների նվիրատվության: Այնտեղ Արման Գրիգորյանը գտավ նաև իր հայրիկի՝ Ալեքսանդր Գրիգորյանի, աշխատանքներից մեկը:

  Այսօր ևս հետաքրքիր միջոցառում տեղի ունեցավ Շուշիի պետական քոլեջում: "Զարդարարային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ" բաժնի ուսանողների և  դասախոսների աշխատանքների ցուցադրությունն էր, որին մասնակցեցին նաև Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողները: Ցուցադրությունից հետո Արման Գրիգորյանը հանդես եկավ հետաքրքիր աշխատանքային հանդիպմամբ շուշեցի ուսանողների համար: Մի խոսքով հագեցված և գեղեցիկ օրեր ենք անցկացնում: