• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր ընկերներ, նոր միջավայր

Լիլիթ Գրիգորյան

Այնքան շատ են տպավորություններս, որ միանգամից չեմ կարող գրել: Արդեն մի քանի օր է՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ենք: Միանգամից ասեմ, որ բոլորս շնորհակալ ենք ջերմ ու մտերմիկ ընդունելության համար, արդեն հարազատներ ենք դարձել: Շուշիի մեր խումբը այստեղ է՝ մասնակցելու Բանգլադեշյան պլեներին: Այս մի քանի օրում հասցրեցինք լինել երեկոյան Երևանում, Ս. Փարաջանովի թանգարանում, ունենալ հետաքրքիր հանդիպումներ, մասնակցում ենք առավոտյան պարապմունքներին: Ես այսօր Դպրոց-պարտեզի մանկապարտեզում պրակտիկա էի անցնում. շատ հետաքրքիր էր, իսկ երեկոյան սկսեցինք այգու պատը նկարել: Էսքիզներն արել էինք երեկ, իսկ մեր ուսուցիչներն ընտրել էին: Լինելով Փարաջանովի թանգարանում՝ շատ էինք ոգեշնչվել, այդպես էլ գործի կպանք: Ամեն օր լողում ենք լողավազանում, իսկ այսօր ջրագնդակի մարզումներն էին, բայց միայն տղաները մասնակցեցին: