• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարձունքի նվաճում

Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի մայիսի 28-ը բարձունքի նվաճման օր է: Գեղարվեստի կրտսեր դպրոցի քառասուն հոգանոց 1-4-րդ դասարանի սովորողների, ուսուցիչների խումբը նվաճեց Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բերդը, բերդին հաջորդող ևս մի քանի բարձունքներ: Հանրապետության օրը գրանցվեց ոմանց համար առաջին, ոմանց համար հերթական բարձունքի հաղթահարումը: