• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիահամերգ-ստուգատես

Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան 9-րդ հավաքում ներկայացնում ենք նաև հեղինակային երաժշտական կրթությունը։ Հայտարարվող մեդիահամերգ-ստուգատեսում հրապարակենք երաժշտության, պարի, թատրոնի հանրակրթական ծրագրերի, լրացուցիչ կրթության, առավոտյան ընդհանուր պարապմունքի, ծես-տոնի ծրագրերի  արդյունքները։ Ապրիլի 12-ից մինչև մայիսի 12-ը սովորողների, դասավանդողների ուսումնական բլոգներում, դպրոցական կայքերում և mskh.am-ում ներկայանում են.

  • կրթահամալիր-համույթը
  • դպրոց-համույթը
  • դասարան-համույթը
  • ընտանեկան համույթը
  • վոկալ-գործիքային համույթը
  • «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը
  • մանկական երգչախումբը
  • ավագ դպրոցների երգչախումբը
  • «Երաժշտական լաբորատորիա» ակումբը
  • երգի, պարի, երգի-պարի, թատրոնի, այլ խմբեր
  • անհատ կատարողները։

Եղեք անսպասելի և ստեղծական, օր առաջ հրապարակեք Ձեր մեդիահամերգի նյութը։ Ստուգատեսի արդյունքները կամփոփվեն մայիսյան հավաքում, ծրագրով նախատեսված «Ուսումնական համերգ նախագծերով»։

Սա  լավ հարթակ է նախապատրաստվելու հունիսյան երաժշտական փառատոներին՝ «Անտիվիրուս Կոմիտաս», «Ռոք-ռեփ-փոփ»։