• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կոմիտասյան օրեր Վայոց ձորում և Գեղարքունիքում

Նկարագրություն: 
Սեպտեմբերի 28-29-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը մեկնեց Վայոց ձոր և Գեղարքունիք՝ իրականացնելով «Կոմիտասյան օրեր» նախագիծը: Կոմիտասի ժողովրդական և հոգևոր երգերը թևածեցին Արենիի եկեղեցում, Նորավանքում, Սուրբ Աննա, Սուրբ Խաչ, Սուրբ Աստվածածին եկեղեցիներում, խոնարհված վանքերում ու մատուռներում, Գեղհովիտում, Եղեգիսում, Սևանավանքում, Վազգենյան դպրանոցում: Շնորհակալություն տպավորիչ հայրենագիտական շրջագայության, հաճելի ընկերակցության, աշնանային գույների և ոգեղեն ուխտագնացության համար: