• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարևներ Ծաղկունյաց լեռներից

Նկարագրություն: 
Թեղենիք, նախկինում՝ Թղիթ: Գյուղ Երևան-Աղվերան ավտոճանապարհի մոտ, Եղվարդից 10 կմ հյուսիս-արևելք: Թեղենիքում պահպանվել է եկեղեցի` 7-8-րդ դդ.: Գյուղից 2,5 կմ արևմուտք, Ծաղկունյաց լեռնաշղթայի անտառապատ գագաթներից մեկի վրա են գտնվում Ծաղկեվանք մատուռը, ք.ծ.ա. 8-9-րդ դդ. շրջանի Թղիթ ամրոցի ավերակները: Շնորհավորանքներ ու ջերմ բարևներ Ծաղկունյաց լեռներից, Ծաղկեվանքի մատուռից ու նախրագնա (ասեք, որ բառը չէիք լսել, մենք էլ չէինք լսել) տարածքում մեզ հանդիպած Դանիել պապիկից: Ծաղկունյաց լեռներից բարևներն առան ու Երևան հասնելուն պես սիրով Ձեզ փոխանցեցին Միջին դպրոցի մի խումբ սովորողներ, դասավանդողներ: Տոնդ շնորհավոր, Հայաստան ջան: