• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համագործակցություն ավելի լավ կրթության համար

Ողջունում եմ կրթահամալիրցիներին Աղվերանից...

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որպես Եվրոպական միության «eTwinningplus» ծրագրի Աջակցող գործընկեր գործակալություն, սեպտեմբերի 13-15-ը Աղվերանում կազմակերպում է ծրագրի առաջին փուլի ամփոփիչ հանդիպումը և երկրորդ փուլի ընտրված մասնակիցների ծանոթացման դասընթացը:
«eTwinning»-ը Եվրոպական միության լրացուցիչ և շարունակական կրթական ծրագրի մաս է կազմում: Այն եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության համայնք է, որտեղ մասնակից երկրների ուսուցիչները և սովորողները կարող են գրանցվել և օգտվել Իթվինինգի առցանց գործիքներից, վիրտուալ միջավայրում հանդիպել միմյանց, իրականացնել գաղափարների և առաջավոր փորձի փոխանակում, ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ, զարգացնել օտար լեզուների և համակարգչային գիտելիքների իմացությունը, իրականացնել ուսումնական և այլ կրթական առցանց ծրագրեր։ Աշխատանքի կազմակերպման գլխավոր միջավայրն Իթվինինգ պորտալն է (etwinning.net): Պորտալը հասանելի է 25 լեզվով, ունի 170 000 անդամ, նրանում իրականցվել է 5324 նախագիծ: Պորտալի գործիքներն օգտագործողներին հնարավորություն են տալիս հեշտությամբ որոնել և գտնել գործընկերներ , մշակել նախագծեր, կատարել փորձի փոխանակում, կիսվել գաղափարներով և անմիջապես կայքում սկսել համատեղ աշխատանքը:
«eTwinningplus»-ը «eTwinning»-ի մասնակի ընդլայնումն է դեպի Եվրոպական հարևանություն։ Ծրագիրը ներառում է Եվրոպական հարևանության վեց երկիր՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա, որոնք Արևելյան գործընկերության մաս են կազմում, և Թունիս, որը հանդսանում է Եվրոպայի Միջերկրածովյան գործընկերության անդամ։ 
Սա ծրագրի մասին, իսկ ինչ վերաբերում է եռօրյա սեմինարներին, սեմինարները միայն տեղեկատվություն և գաղափար տվեցին՝ կրթահամալիրում իրականացվող նախագծերի սահմանները  ընդլայնել միջազգային մակարդակով: 
Հ. Գ.
Դե սպասեք ինձ, որ հենց վերադառնամ, գրանցվենք Իթվինինգի պորտալում ու եվրոպացիների հետ իրականացնենք մեր նախագծերը...